Հունվար ամսվա էլեկտրաէներգիայի համար մեզ մի այնպիսի հաշիվ է եկել... թիվը չեմ ասում, ինֆարկտի բուն է: Էլեկտրիկներից մեկին հարցնում եմ, թե սա ինչ բան է, ինչպես կարող է այսպես լինել, որ հունվարին գրեթե 1,5 անգամ ավելի շատ ծախսեինք, քան դեկտեմբերին, ասաց, հանգիստ գրի, առանց վարանելու, որ հունվարին հոսանքի լարումը բարձրացրել ենք:
Ասում է, քանի որ դեկտեմբերին գազի սպառման դիմաց հսկայական վճարներ եղան, մարդիկ համատարած անցան էլեկտրաէներգիա սպառելուն: Ծանրաբեռնվածությունը տրանֆորմատորների ու ենթակայանների վրա կրկնապատկվեց, ու որպեսզի դրանք շարքից դուրս չգան, չվթարվեն, հոսանքի լարումը բարձրացրել են: Մարդը շատ ազնիվ պատասխանեց:
Այսինքն, ինչ է ստացվում: Գազը մեր վրա առնվազն կրկնակի են հաշվում, ցանկանում ես էլեկտրաէներգիայով յոլա գնալ, դա էլ են կրկնակի հաշվում, թեպետ ծախսել ես այնքան, որքան նախորդ ամիսներին: Սա ի՞նչ է, եթե ոչ մարդկանց մաքսիմալ քամելու, գերշահույթները պահպանելու կլասիկ օրինակ: