▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու էր հարուստ կոլեկցիոները հանել Պիկասոյի նկարը ու դրա տեղում Ժանսեմի գործը կախել

Ժանսեմի հետ վերջին անգամ հարցազրույց եմ արել "Matingnon" ցուցասրահում, 2010-ի մարտի 9-ին, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր վարպետին` շնորհավորելու 90-ամյակը եւ հանձնելու ՀՀ Պատվո շքանշան:
Ասում էր` նեղսրտում է, որ երիտասարդներն "ալ հայերեն չեն խոսիր": Հայաստանի անցուդարձին միշտ հետեւում էր եւ ուրախանում , որ "ճամբաներ կշինվին հոն": Ուզում էր "նորեն Հայաստանը տեսնիլ", բայց առողջությունն արդեն թույլ չէր տալիս:
Նկարչության մասին էլ, թե " ատեն մը ռեֆորմիստ էի, հիմի գծագրությունս ավելի մոտ է իրականության":
Հետո հարցրի` ճիշտ է , որ երբ դուք լսել եք, որ մի հարուստ կոլեկցիոներ իր ծովափնյա առանձնատան պատից հանել է Պիկասոյի նկարը ու դրա տեղում Ձեր գործերից մեկը կախել, ասել եք "Ճիշտ է արել, ափսոս էր Պիկասոյի նկարը, կփչանար": Նա ժպտաց, մի պահ լռեց ու ինքը սկսեց ինձ հարցեր տալ Հայաստանի մասին:

 

Լրագրող Արտակ Հերիքյանի գրառումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more