▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու էր ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն այցելել «Կենտրոն» հեռուստաընկերություն. «Հրապարակ»

«Կենտրոն» հեռուստաընկերություն ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի այցելությունից հետո քաղաքական հաղորդումների ուղղվածությունը փոխվել է: Ավելի քիչ է խոսվում կամ գրեթե չի շոշափվում ներքաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումների, երկրի առաջ ծառացած խնդիրների մասին, այլևս աղքատության, հացի և դեղի կարիք ունեցող ժողովրդի հոգսերը մղվել են երկրորդ պլան, ԲՀԿ-ին չի անհանգստացնում ահռելի չափերի հասնող արտագաղթը: Մեր տեղեկություններով, հնարավոր է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը ոչ մեկին էլ չվաճառվի, պարզապես տան իշխանություններին՝ իրենց նպատակներին ծառայեցնելու համար, քանի որ հարմար գնորդ չեն գտնում:

 

Ինչ վերաբերում է Արման Սաղաթելյանին, ապա վերջինս «Կենտրոնի» քաղաքական բլոկը «կուրացիա» կանի Բաղրամյան 26-ի բարձունքից՝ չթողնելով նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը: Ի դեպ, ԲՀԿ-ականները մեզ հետ մասնավոր զրույցներում պատմեցին, որ Գագիկ Ծառուկյանն արդեն 1 տարի է՝ ասում էր, որ «Կենտրոնն» աշխատում է մինուսով, դա իր համար բիզնես չէ, պահում է քաղաքական նկատառումներից ելնելով: Այժմ, դուրս մղվելով քաղաքականությունից, Ծառուկյանին այլևս պետք չի գա վնասով աշխատող հեռուստաընկերությունը: Ի դեպ,Ծառուկյանից բացի, ՀԸ սեփականատերերի ցանկում է նաև նրա խնամին՝ Աժ պատգամավոր Մուրադ Գուլոյանը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more