▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ , երբ խոսում էիր Գասպար պապիդ մասին, չասացիր, որ նա եղել է Անդրանիկի զինվորը

Շատ հետաքրքիր բան է նկատվում:
Ոչ իշխանական, առավել ստույգ' նախագահական ընտրությունների ընթացքում եւ հետո, միմյանց միակցված

«հարանվանությունները» կարծես գաղափարական բավականին լուրջ տարաձայություններ մեջ են հայտնվում:

Ու սա շատ նման է նրան, ինչ կատարվեց ՀԱԿ-ի հետ վերջում: Իսկ այս անգամ կարծես թե Դուրյանի' «Իմ սկիզբն, ավա~ղ, իմ վերջը եղավ» չափաբանությունը աշխատում է' մի ուրիշ ձեւ: Այն է' համակցությունը, որը տեղի էր ունեցել ընտրությունների օրը, ինքնորեն տրոհվելու եզրին է հայտնվել նույն կերպ, ինչպես տրոհվեց ՀԱԿ-ը'փոշիացավ, սկսեց իրեն ու մնացած վերջին մոհիկանները խժռել:
Ինչ է իրականում կատարվում:
Նախ հիշենք. որ նախագահական ընտրությունների ժամանակ հետաքրքիր տեխնոլոգիաներով Րաֆֆին բավականին շատ ձայն ստացավ: Ասենք. իշխող կուսակցության թեւերի միջեւ պայքարի արդյունքում խորամանակ թեւը «տակից» վերահսկում իրականացրեց' ընդդեմ Սերժ Սարգսյան: Եւ ապա. Րաֆֆուն ձայն տվեցին հասարակական կառույցների, բողոքական եկեղեցու, քաղաքացիական շարժումների, ինչպես նաեւ ժողովրդի դժգոհ ներկայացուցիչները: Գումարած' փարդի քամակում խաղացող ուժերը:
«Խաղացողների» նպատակը մեկն էր' քաղաքական դեֆոլտի տանել Սերժ Սարգսյանին: Րաֆֆեւ միջոցով:
Հիմա, երբ սկվել է նոր փուլ, այդ ուժերն իրենց օժիտն ու բաժինը ուզում են Րաֆֆուց, որպեսզի ծառայեցնեն իրական նպատակադրմանը:
Կարելի է կարծել?, որ Անդրիասը, որը երեկ հիսուն հազար էր ուզում, այդքան մարդ է ապահովել այս ընտրություներում, յուր «պապաների» հետ' Րաֆֆու համար:
Անդրիասն այս խաղում ունի երկու պակետ. մեկը' «անհանզադների» մասով, մյուսը' յուր պապաներին: Անհնազանդներով, երկրում իբր թե նոր մենթալ պլան գծող Անդրիասը, որպես հետաքրքիր ֆունդամենտ ու գեղեցիկ ֆասադ. փաստորեն, «հակասությոնների» մեջ է հայտնվում Րաֆֆու հետ:
Զի Րաֆֆին ավելի պինդ դուրս եկավ, քան իրենք կարծում էին եւ չմանիպուլացվեց իրենց կողմից, որպեսզի «ղեկավարի» անհնազանդների իրենց շարժումը, որը մի մասով իսկապես ինքնուրույն է, <մույս> մասով ծառայում է «պապաներին»:
Սյդ թվում եւ Անդրիասի պապաներին: Եւ որքան էլ Անդրիասն ու նրա մտրերիմները պնդեն, որ պապաներ չկան, ու չի կարելի դավադրության տեսությունը տարածել իրենց վրա, մեր կարծիքով, այդպես չէ:
Զի նույնիսկ ակամա' նրանց եւ պապաների շահերն այս փուլում անչափ համընկնում են:
Ու սա միակ նոնսենսը չէ: Ոնց երեւում է, սույն «անհնազանդները», որոնք սերտ կապի մեջ են Սիվիլիթասի հետ, արդեն խնդիրներ ունեն Օսկանյանի «մոմենտով»:
Ոնց երեւում է, Օսկանյանը' յուր «լվացքի» գործով, այլեւս արգելակոմ է «անհնազանդներ» եւ Սիվիլիթասի մեծ «առաջխաղացումը»:
Գումարած հանգամանքը, որ անհնազանդները պայքարում են մոնոպոլիաների ու օլիգարխների, այն է' անարդարության դեմ, իսկ մեր Օսկանյանն ահա ամենամեծ օլիգարխի կուսակցության առաջին համարն է:
Մի խոսքով, անհնազանդները, Անդրիասը, ինչպես նաեւ բոլոր կարգի «չերեւացող պապաները» այս փուլում հայտնվել են հիմար, եթե չասենք' խաղից դուրս վիճակում:
Որովհետեւ Րաֆֆին չի ուզում սպասարկել նրանց խիստ անհասկանալի, նաեւ լիքը մութ, բայց լավ փաթեթավորված շահերը:
Ու հենց միայն դրա համար արժե ժպտալ ու ձեռով անել Րաֆֆուն, Կարինին ու իրենց Գասպար պապին:
Հ.Գ.

Կարին, քեզ եմ դիմում. ինչու երեկ?, երբ խոսում էիր Գասպար պապիդ մասին, չասացիր, որ նա եղել է մեծ զորավար Անդրանիկի զինվորը:
Մոռացար?: Հիշեցնում եմ:

 

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more