Փաստորեն, ավտոբուսները ձեռք են բերվում վարկով կամ լիզինգով: Այսինքն, նախնական կապիտալ պետք չէ, բավարար է միայն ճանաչվել ԳԾԱՏԵՐ ու հավաքագրել սպասարկող անձնակազմ և հատկապես վարորդների: Լավ, այս դեպքում ինչո՞ւ դա չի կարող անել քաղաքապետարանը և շահույթն էլ գնա ոչ թե ինչ որ ԳԾԱՏԵՐԻ գրպան, այլ քաղաքային բյուջե ու սա ոչ թե միայն մայրաքաղաքում, այլև բոլոր ներհամայնքային երթուղիներ ունեցող համայնքներում: Չէ, որ պատեհ անպատեհ ասվում է` բյուջեում փող չկա: Ո՞րտեղից լինի երբ հնարավոր բոլոր շահութաբեր ճյուղերը տրվում են մասնավորի, այս դեպքում` յուրայինի... Եվ սա ոչ միայն ուղևորափոխադրումների այլ նաև ջրամատակարաման դեպքում է: Ինչու համայնքները չե՞ն կարող իրականցնել ջրամատակարարում ու ջրահեռացում, թե պարտադիր է ՕՖՇՈՐԱՅԻՆ այս դեպքում, իբր ֆրանսիական կազմաերպություն գա ու փող աշխատի վարկեր մսխի:
Սասուն Մանուկյանի գրառումը
Ֆեյսբուք