Պարզաբանե՞մ, թե ինչու Հայաստանի հավաքականը չի հաղթելու Սերբիայում: Նախ, սկսեմ նրանից, որ Սերբիայի հավաքականը՝ իր կազմի ընտրությամբ, համարվում էր մեր խմբի ֆավորիտը: Բայց, տարբեր հանգամանքներից ելնելով, սերբերը ձախողեցին ընտրական մրցաշարը: Սակայն, Սերբիան այն պատվախնդիր հավաքականն է, որը ընտրական մրցաշարը չի ավարտի վերջին հորիզոնականում, ՄԻԱՆՇԱՆԱԿ! Սերբերին թողնելով հանգիստ՝ վերադառնամ մեր հավաքականին եւ շարունակեմ տրամաբանական շղթան: Ինչքան էլ որ հաշվարկներ անեք՝ իբր մեր հավաքականը դեռ հնարավորություն ունի խաղալու եզրափակիչ փուլում, միեւնույն է, իրականությունն այլ է, եւ պետք է իրատես լինել: Հետեւաբար, եթե կորցրել ենք հնարավորությունը, ապա չեմ կարծում, որ Դորտմունդի Բորուսիայում առաջատար դարձած Հենրիխ Մխիթարյանը իրեն «պատռի» հավաքականում (չնայած՝ նաեւ հստակ ասում եմ, որ մեր ընտրանու եզակի ֆուտբոլիստներից է Հենոն, եթե ոչ միակը, ով խաղադաշտում նվիրվում է յուրաքանչյուր խաղին): «Չպատռվելու» նույն խնդիրն ունի նաեւ Յուրա Մովսիսյանը: Դմիտրի Ալենիչեւն արդեն վստահում է Յուրային, մեր հարձակվողն էլ՝ թու՛, թու՛, թու՛, լավ է սկսել մրցաշրջանը Սպարտակի կազմում եւ սկսել է գոլեր խփել: Արաս Օզբիլիսի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ճիշտ է, չի հուշում, որ Արասը վատ մարզավիճակում է, բայց լավագույնս խաղալու համար պրակտիկա դեռեւս չունի: Գեւորգ Ղազարյանը նոր է տեղափոխվել Մարիտիմու եւ պետք է ամեն ինչ անի՝ նոր թիմի հիմնական կազմում վերջնականապես հաստատվելու համար: Կարծում եմ՝ հասկացաք ենթատեքստը: Եթե պահանջը կամ ցանկությունը կլինի, ապա կարող եմ մյուս ֆուտբոլիստների առումով նույնպես ասեմ: Բայց այսքանը, քանզի առանցքային ֆուտբոլիստները նրանք են: Թե ինչ կլինի սեպտեմբերի 4-ին, կիմանանք հենց սեպտեմբերի 4-ի երեկոյան։ Անկախ ամեն ինչից՝ սրտանց հաջողություն եմ մաղթում մեր հավաքականի տղաներին, իմ ընկերներին։
Ինչու Հայաստանի հավաքականը չի հաղթելու Սերբիայում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more


