▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ հեթանոս հայերը ձայն ու ծպտուն չեն հանում Գառնու տաճարի մասին

Մի բան ինձ մնաց անհայտ Գառնու հեթանոսական տաճարի այս պատմության մեջ: Որքան գիտեմ Հայաստանում կան գրանցված հեթանոս հայեր իրենց քրմերով, քրմապետերով, որ առավոտից իրիկուն մեր ազգայնականների հետ հայ գենի հաղթանակ, Հայկի ոգի, արիական ծագում ու էլի այսպիսի վեհ ու բարձրագոչ բաներից են խոսում` ազգային հայրենասիրությունը սեփականաշնորհած:

Հիմա մի հարց: Գառնիի տաճարը իրենց համար սրբատեղի չէ, կամ սրբություն չի համարվում, որ մի հատ ձայն ծպտուն դուրս չեկավ իրենցից` նկատի ունեմ պսևդո-ազգայնականներին ու հեթանոսներին, որ իրենց մեծադղորդ խոսքը Արամազդի շանթարձակ գավազանի նման չշանթահարեց մեդիա դաշտը ու կարգի չհրավիրեց "հայկյան գենը" դավաճանածներին: Դիմացը Վանասարդյան տոներն են: Էդ քրմերն ու քրմապետները ոնց են բարձրանալու հեթանոսական տաճար ու զոհասեղանին ծեսեր կատարելու այն նույն տաչարում, որտեղ երեկ հերթական, կրկնում եմ հերթական և ոչ ամենևին առաջին կամ վերջին, քեֆ-ուրախությունն էր: Բա դա սրբապղծություն չի իրենց համար: Ինչ երաշխիք, որ սյւոների տակ հյուրերը սեքս չեն արել` սեքսի բոլոր տարատեսակներով, այլընտրանքներով ու բազմազանությամբ: Թե դա արդեն "թեմա" չէ հեթանոսների ու ազգայնականների համար:

Նարեկ Գաբրիելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more