▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Լուիզա Ղամբարյանն այլևս չի նկարահանվում «Ընտրյալներում»

Լուիզան այլևս չի նկարահանվում այդ հեռուստասերիալում՝ «Ընտրյալներում»: Ինչպես նման դեպքերում  հայկական հեռուստասերիալներում է լինում՝ հերոսուհին մեկնում է երկրից: Այս առիթով esyes.am զրուցել է դերասանուհու հետ. «Առանց ավելորդ փակագծերը բացելու կարող եմ ուղղակի շատ անկեղծ պատասխանել, որ այո, ոգևորությունն անշուշտ կար, սակայն սցենարով որոշեցինք, որ իմ հերոսուհին՝ Գոհարը, պետք է մեկնի Գերմանիա՝ իր երեխայի բուժման համար: Ի սկզբանե դա նախատեսված չէր, որովհետև սցենարական զարգացումներն այլ միտում ունեին, հետո դրանք այլ ուղղությամբ գնացին, ինչը սերիալային արտադրության մեջ աննախադեպ չէ:

Որևէ կոնֆլիկտ չի եղել. էդպես լինում է, երբ մի բան մտածում ես, սակայն դեպքերն ու զարգացումները սերիալում այլ ուղղությամբ են գնում, ինչը կախված չէ դերակատարից կամ պրոդյուսերից: Պարզապես կերպարը չունեցավ այն զարգացումները, որը նախատեսված էր ի սկզբանե և որոշեցինք տալ այսպիսի հանգուցալուծում: Ու հենց այդ պատճառով էստեղ Գոհարի անելիքը ես` որպես դերասանուհի, չէի տեսնում, որոշեցի դուրս գալ»,-ասել է Լ. Ղամբարյանը:

Առաջիկայում Լուիզան հանդես կգա Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում, որը եթերում կլինի ապրիլի 8-ից: Դերասանուհին առաջին անգամ է համգործակցելու Դիանա Գրիգորյանի հետ:

Նա առայժմ չի ցանկացել  խոսել իր նոր հերոսուհու մասին. «Նոր կերպարիս մասին հարցերին կպատասխանեմ նոր հեռուստասերիալի եթեր հեռարձակվելուց մի քանի օր անց: Այս պահին ինքս էլ դեռ չեմ ցանկանում գաղտնիքներ բացել, որովհետև առայժմ ամբողջական պատկերացում չեմ կարող կազմել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more