▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ մինչև վերջ քննություն չի տարվում՝ բացահայտելու բոլոր ու «ԽՈՇՈՐ ՁԿՆԵՐԻՆ»

Նախագահի սեպտեմբերյան հայտնի խորհրդակցությունից գրեթե մեկ ամիս է անցել: Մի շարք ոլորտներում «գըմփուններ» եղան, բայց կարծում եմ դրանցով պետք չէ բավարարվել: Մասնավորապես, եթե ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Վարդենիսի գժանոցում ու տեսնում, որ ոլորտում ռիսկերը մեծ են, ապա չպիտի ահազանգի սպասի ու նոր ստուգի մնացած գժանոցները, մանավանդ, որ բոլորին էլ հայտնի է, որ մնածացներում ևս նույն վիճակն է: Նույնը վերաբերվում է նախարարություններին, տարաբնույթ ու ուրախ անուններ ունեցող վարչություններին: Ակնհայտ է, որ տարիներ շարունակ, մեծ խումբ տարբեր կալիբրի չինովնիկներ պետության փողերը «լափել» են, սակայն դրանց համեմատ «գմփոցները» շատ քիչ են: Համակարգը պետք է մաքրվի, թե չէ հետո ուշ է լինելու: Հ.Գ. Վերջերս տեղեկություն հրապարակվեց, թե Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի աշխատակիցը 1100 դոլար կաշառք վերցնելիս ձերբակալվել է: Իսկ կա՞ մարդ, ով մտածում է, թե այդ մարդն իր կամքով է փող վերցրել ու մենակ «կերել», այդ որ մի գիտակից մարդը չի հասկանում, որ նմանատիպ փաստերի հետևում «ավելի խոշոր ձկներն են», ինչու մինչև վերջ քննություն չի տարվում՝ բացահայտելու բոլոր ու «խոշոր ձկներին»:

 

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more