▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու Փաշինյանը չշնորհավորեց կաթողիկոսին

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև կապը պատերազմից հետո անդառնալիորեն խզվել է։ Փաշինյանը պետական ինստիտուտների արժևորումը, դրանց դերակատարումը, փաստորեն, դիտարկում է սեփական, նեղ անձնական պրիզմայով։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Այս տարի էլ նա չշնորհավորեց Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան տարեդարձը, որը նշվում էր օգոստոսի 21-ին, մինչդեռ իշխանության գալուց հետո երեք տարի անընդմեջ Փաշինյանը «ջերմորեն» շնորհավորում էր Վեհափառին, կարևորում ժողովրդի կյանքում Հայ առաքելական սուրբ եկեղեցու «մեծ կարևորությունն ու դերակատարումը» և վստահություն հայտնում. «Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը»։

Պատերազմից հետո, երբ կաթողիկոսը հրապարակավ սկսեց քննադատել իշխանություններին, դարձավ Փաշինյանի աչքի փուշը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին, անգամ Հանրայինին է հրահանգ իջեցվել՝ որևէ կերպ չլուսաբանել կաթողիկոսի գործունեությունը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more