▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ պետք է Արամ MP3-ն մեզ ներկայացնի եվրոպական հանդիսատեսին

Ինչքան մտածում, գլուխ եմ ուռացնում չեմ կարողանում հասկանամ՝ ինչու պետք է Արամ MP3-ն մեզ ներկայացնի եվրոպական հանդիսատեսին: Հա տղա է, հա հումորներ է անում, հա մի քիչ երգում է, բայց երգի նման մասշտաբի ու որակի մրցույթին արդյո՞ք նա պետք է մեզ նեկայացնի: Այս տղան ախր երաժշտական կրթություն անգամ չունի: Նրա կենսագրությունում պարզ ու հասկանալի գրված է ՝ 2001-06թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում: Է հետո՞: Եկեք բրուտ ատաղձագործներն էլ մեզ Սլավյանսկի բազառում ներկայացնեն ու վերջ:

Եկեք ինձ բացատրեք ի՞նչ է անում Արամ MP3-ին, որ Հ1-ի հաստագլուխ ղեկավարությունը որոշել է նրան այս պատիվը ընձեռնել: Նա սեփական ոճ ունի՞, չունի՛: Ինչ-որ հատուկ ձայնային տվյալներ ունի՞, չունի: Հա, բեմական է, լավ է նայվում բեմում, բայց ախր այս տղայի արվեստը սահմանափակվում է սրան-նրան նմանակելով: Բան չունեմ ասելու, լավ է նմանակում, բայց Եվրատեսիլում մեզ նմանակող մեյմո՞ւն է պետք, թե՞ իր ուրույն ոճն ունեցող վառ մի անհատականություն բեմում:

Էս օրին ենք հա՞ հասել: Եքա երկրում մի երգիչ չենք գտնում ու մեզ դեղագետները պետք է ներկայացնեն: Ազգիս երաժշտական տաղանդը մեռնում է ռեստորաններում, էլ ի՞նչ երգիչ մնա: Երաժշտական ազգ ենք, լավ երգում պարում ենք…. Ֆլան, ֆստան… Դե լավ էլի: Վերջացրեք էդ մառազմը: Տեսնում եմ՝ ինչ երաժշտական եք: Մի երկու Հայկո, Անդրե, Սիրուշո հանում ենք, տակը մնում են քռչոտ Լիլիթ Հովհաննիսյաններն ու ռաբիզ Սիլվա Հակոբյանները: Սա է ձեր արվեստը, նրանք էլ ձեր արվետագետները: Դե, որ վարչապետդ Թաթայի տակ պարի, ԿԳ նախարարդ էլ Մարտին Մկրտչյան share անի, բա սա պետք է լինի ազգիդ մշակույթը, բա իհարկե: Քյառթու, ռաբիզ ու անճաշակ մենք:

 

Գրառումը` Սամո Ֆանտ ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more