▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու քաղաքապետարանի թափը չի հերիքել երթուղին փոխարինել...

Համաձայն Երևանի քաղաքապետարանի  պաշտոնական կայքէջում տեղակայված փաստաթղթերի 82 համարի միկրոավտոբուսային երթուղին փոխարինվել է 42 համարի ավտոբուսային երթուղով։

Բայց երթուղում մինչև հիմա Գազելներ են։

Այն էլ ամենահին սերնդի Գազելներ։ Գազելները սարսափելի տեխնիկական վիճակում են գտնվում  և քաղաքացիների կյանքի համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում։ Տարբեր տարիներին այդ Գազելների վրա հիմնականում եղել է «Լուս Աստղ»-ի գովազդը և այնուհետև «Երևան Սիթի»-ի գովազդը։ Ինչը թույլ է տալիս ենթադրել թե ում կարող է պատկանել այդ երթուղին և ինչու քաղաքապետարանի թափը չի հերիքել երթուղին փոխարինել։

Փասթաթղթերում կան  այսօրվա իրականությունում գոյություն չունեցող այլ երթուղիներ կամ երթուղիների անհամապատասխանություններ։

Օրինակ 63 համարի ավտոբուսային երթուղու տոտալ բացակայությունը և 69 համարի միկրոավտոբուսային երթուղու վերջնականգառի դե յուրե Խանջյան փողոցի վրա լինելու փոխարեն դե ֆակտո մետրոյի երիտասարդական կայարանի մոտակայքում լինելը։ Դրանք այն անհամապատասխանություններն են, որոնք ես եմ նկատել։

Հավանաբար  անհամապատասխանությունները ավելի շատ են։

Շնորհակալություն։
Asekose.am-ի ընթերցող
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more