▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են բոլորը ցնծում՝ Վահան Բիչախչյանի գոլից հետո

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն առաջին գոլը խփեց նոր մրցաշրջանում:

25-ամյա գյումրեցի ֆուտբոլիստը Շչեցինի «Պոգոնի» կազմում «Վիձև Լոձի» դեմ Լեհաստանի առաջնության 5-րդ տուրի տնային խաղի 21-րդ րոպեին գլխի հարվածով բացեց հաշիվը:

Հայ կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ խաղին, «Պոգոնը» հաղթեց 2-0 հաշվով:

«Պոգոնը» 10 միավորով առաջատարների շարքում է, «Վիձևը» 8 միավորով 6-րդն է:

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more