Ֆեյսբուքյան օգտատեր Կիևի բնակիչ Սերգեյ Մորգունովը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Կիևի փողոցներում սպանում ցուցարարներին:
Մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրում է, որ եղել է դեպքի վայրում, որտեղ փոխհրաձգության է ականատես եղել: Նա նաև տեսել է, թե ինչպես են կրակել երիտասարդներից մեկի ազդրին: