▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես պայքարել ոտնաթաթերի ու եղունգների սնկային հիվանդության դեմ

Ոտքերի կրունկների ու եղունգների սնկային հիվանդությամբ /Օնիխոմիկոզ / տառապում է մոլորակի գրեթե ամեն հինգերորդ բնակիչը: Այս հիվանդության պատճառահետևանքային կապը պայմանավորված է մի շարք գործոննեով` ինչպիսիք են ծայրանդամների արյան շրջանառության խանգարման հիվանդությունները, ցածր իմունիտետը, կենցաղային օգտագործման պարագաները,  մատնահարդարի մոտ այցելությունները, ինչպես նաև կենդանիների հետ շփումը և այլն:
Գիտնականները իրականացրել են մի  հետաքրքիր լաբորատոր փորձ, որի ընթացքում սնկային հիվանդություն ունեցող մարդու հողաթափերը պահախցիկ են դրել, պահելով 20 տարի և հանելուց հետո պարզվել է, որ սնկերն այդ տարիներին մնացել են անփոփոխ, այսինքն` չի պակասել նրանց ակտիվությունը: Սնկերը կարող են առաջացնել մի շարք տհաճ երևույթներ` ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնուք, գլխապտույտ, քիթըմպանի բորբոքում, խոտատենդ, վերջույթների ռևմատիզմ, դերմատոզներ,և այլն:


Ինչպե՞ս հասկանալ, որ անձը տառապում է օնիխոմիկոզով?

Հիմնականում եղունգի արտաքին տեսքից : Սնկային ախտահարման առաջին նախանշանը  ոտքերի  մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկի արտադրությունն է: Որից հետո հիվանդությունը տարածվում է եղունգների վրա:  Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ  հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը: Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի վրա աստիճանաբար փոխելով եղունգների արտաքին տեսքը` սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ  է առաջանում, իսկ հետո  գույնն  ամբողջությամբ դեղնամոխրագույն երանգ է ստանում, դառնում ավելի խամրած, փշրվող , աստիճանաբար շերտատվում ու տձևանում: Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում: Ժամանակին հիվանդությունը չկանխարգելելու հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել, ոտքերի եղունգներից անցնելով նաև ձեռքերին:

Եթե առկա է նշված խնդիրներից որևէ մեկը, եթե կասկածներ ունեք, ուրեմն առանց հետաձգելու անհրաժեշտ է դիմել մաշկաբանի օգնությանը:

 

- Ինչպե՞ս է ախտորոշվում  օնիխոմիկոզը:

- Օնիխոմիկոզի ախտոտոշումը կատարվում է արտաքին պատկերից ելնելով կամ լաբորատոր, մանրադիտակային հետազոտության օգնությամբ`վերցնելով եղունգի քերուկը:

 

- Ինչո՞վ է վտանգավոր օնիխոմիկոզը:

Սսնկային ախտահարմանը կարող են միանալ երկրորդական վարակները,  առաջացնելով  եղունգի աճման գլանիկների բորբոքում, որի արդյունքում  առաջանում է թարախակալում …. Սնկի թեփուկները կարող են ընկնել նաեւ հարթ մաշկի վրա և զարգացնել միջմատային ծալքերում սնկային ախտահարումներ:

 

- Շատերը օնիխոմիկոզը բուժում են հարևան - բարեկամի, դեղատան աշխատակցի խորհրդով, ինչ կասեիք սրա մասին:

 

- Խորհուրդ կտայի ինքնաբուժությամբ չզբաղվել, քանի որ կարող եք բարդությունների առաջ կանգնել: Այսօր վաճառքում կան բազմաթիվ արտաքին օգտագործման և ընդհանուր համակարգային հակասնկային դեղամիջոցներ, սակայն ցանկացած դեպքի համար պետք է բժշկի խորհրդով կատարվեն դեղահաբերի ընդունումը կամ քսուկների օգտագործումը, քանի որ բացի դեղահաբերն ու քսուկները անհրաժեշտ է նաև պոդոլոգիական մշակումների իրականացում, քանի որ երբեմն հարկավոր է լինում հեռացնել ախտահարված եղունգն ու եղունգահանած մասը և կատարել պոդոլոգիական մշակումներ, որը  և նպաստում է համալիր բուժման իրականացմանը:

Կան նաև դեպքեր երբ հիվանդը ունենում է ալերգիկ ռեակցիա դեղահաբերի նկատմամբ կամ լուրջ ախտաբանական վիճակ լյարդի կամ երիկամների կողմից

և հարկավոր է լինում բուժել եղունգների սնկային ախտահարումները առանց ներքին ընդունման դեղանյութերի, միայն արտաքին միջոցներով: Նման դեպքերում բուժման պրոցեսը ավելի երկար է տևում և պահանջվում են ավելի մեծ ջանքեր ինչպես մասնագետի, այնպես էլ հիվանդի կողմից:

 

Ո՞րոնք են հիմնական վարակի նախանշանները

Հիմնականում հիվանդանում են տարեցներն ու երեխաները, որոնց իմունիտետը թույլ է կամ դեռևս չի պնդացել: Ռիսկի խմբում են նաև այն մարդիկ, որոնց աշխատանքը ոտքի վրա է, որոնք ունեն երակների լայնացում, վերքեր, վերջույթների ցրտահարություն և այլն:
Սունկը սկսում է դրսևորվել քորով. այն սկսում է շրջել ողջ օրգանիզմով` շփոթության մեջ գցելով արյունատար ու ավշային համակարգերը: Ծանրագույն դեպքերում սունկը թափանցում է անգամ ուղեղի թաղանթ: Երբեմն սնկային հիվանդության ժամանակ դիտվում է ավշային հանգույցների մեծացում:

 

Հեղինակ` Արման Խարազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more