▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես «քամուն տալ» 100-150 հազար դոլար.tesankyun.am

tesankyun.am-ը գրում է. Ավելի քան 5 ամիս է, ինչ Նոյեմբերյան քաղաքում գործում է  համալիր սոցիալական ծառայությունների  տարածքային  կենտրոն: Համալիր կենտրոնի բացման ժամանակ  նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ կտեղադրվի ջրի բաք, եւ այդ ձեւով ջրի  խնդիրը կլուծվի: Համալիր կենտրոնի գործարկումից անցել է ավելի քան  հինգ  ամիս, սակայն ջրի բաք չի տեղադրվել: Լուծված չէ շենքի տանիքից անձրեւաջրերի հեռացման հարցը: Տեղումներից հետո  ջրհորդաններից թափվող ջրեըը  լցվում են  շենքի հիմքերը՝ խարխլելով կառույցը: Չեն գործում կենտրոնում տեղադրված հեռախոսները, շենքը չունի պահակ, հավաքարարներ: Կենտրոնի փաստաթղթերի արխիվը տնօրինելու համար չկա աշխատող, ինչը  շատ բարդացնում է  փաստաթղթերի պահպանության գործը,կենտրոնի  միջանցքում դրված են փաստաթղթերով մեծ ցելոֆաններ:  Համալիրի հանդիսավոր բացման ժամանակ նախարար Արտեմ Ասատրյանը մեր հարցին պատասխանելով՝ ասաց, որ կենտրոնի գործարկման համար ծախսվել է 100-150 հազար դոլար, որի մեծ մասը՝  վարկային միջոցներից, մնացածը ՝ պետական բյուջեից: Փաստորեն 100-150 հազար դոլար ծախսվել է միայն  նախկինում՝ 1998թ.  հիմնանորոգված շենքը նորից նորոգելու եւ այն կահավորելու համար: Իսկ համալիր կենտրոնի ստեղծման նպատակը չի իրականացվել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more