▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան եղած գործարարը տան աշխատակիցներին տվել է բավական ծավալուն մի նամակ. «Ժողովուրդ»

«Երեք օր առաջ Նոր Հաճընի առանձնատանը հայտնաբերվել էր «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Ամիրխանյանի դիակը: Ենթադրվում է, որ վերջինս ինքնասպանություն է գործել, քանի որ վերջին մի քանի տարիներին նա հասցրել էր մի քանի միլիոն դոլարի պարտքեր կուտակել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Համլետ Ամիրխանյանն իր մահվանից ժամեր առաջ տան աշխատակիցներին տվել է բավական ծավալուն մի նամակ և հանձնարարել, որ այն հանձնեն տանեցիներին կամ փաստաբանին:

 

Ըստ լուրերի՝ գոիծարարն իր նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց կողմից հովանավորվող քրեական տարրեր իրեն թույլ չեն տվել որևէ գործողություն կատարել: «Ժողովուրդ» օրաթերթին դեռևս չհաջողվեց պարզել, թե նա բարձրաստիճան պաշտոնյաներից կոնկրետ ում անունն է գրել նամակում, որն, ըստ էության, պատասխանատու է գործարարի մահվան համար»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more