▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան տղան «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հաղթողն էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը, ներկայացնելով մանրամասներ երեկ կառավարության երրորդ մասնաշենքից Բնապահպանության նախարարության երիտասարդ աշխատակցի ինքնասպանությունից, նաև նշել է, որ  ինքնասպան տղան «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հաղթողն էր:

«Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման եթերում Հայկ Հայրապետյանը պատմեց, որ փոքրուց ցանկացել է այս խաղին մասնակցել, բայց տարիքը թույլ չի տվել: «Իսկ հիմա ես դարձա 18 տարեկան եւ հենց նույն տարում խաղում եմ: Հրաշք: Այս դեպքը շատ նման է «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմին: Ֆիլմի հերոսն էլ 18 տարեկան էր, ես էլ: Հուսով եմ՝ ինձ չեք ծեծելու, բայց միլիոն կցանկանայի շահել»: «Ինչո՞ւ է քեզ թվում, որ քեզ ինչ-որ մեկն սպանում կամ ծեծում է: Քեզ թվում է դու հիմա Ջամա՞լն ես»,- հարցնում է վարողը՝ Ավետ Բարսեղյանը: «Ինձ թվում է՝ ես նրան նման եմ»,- պատասխանում է ժպտուն երիտասարդը:

«Միլիոնատերը ետնախորշից» օսկարակիր ֆիլմի հերոսը՝ Ջամալը, վտանգավոր արկածներից հետո հասավ խաղի ավարտին եւ 20 մլն  շահեց, իսկ Հայկն իր կամքով դուրս եկավ խաղից՝   չպատասխանելով վերջին հարցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more