▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր էրեկցիայի աղբյուրի մասին Մանչը երգում է, որ ի՞նչ անի

Արդեն մի քանի օր է Facebook-ում պտտվում կամ այսպես ասենք ռասկռուտկայի փորձ է արվում դիզայներ Մանչիի (Մանուկ Ալեքսանյան) «Heels are my erection» երգ- կատարումը: Բան չունեմ ասելու, տղան աշխատասեր է, ունի նաև տաղանդ հագուստի մոդելավորման մեջ, թեև մեծ հաշվով դեռ կողմնորոշված չէ և որոնումների մեջ է, բայց երգն ինձ, անկեղծ ասեմ, հիասթափեցրեց: 

Անկեղծ ասեմ՝ ո՛չ ուզում եմ Մանչին black PR անել, ո՛չ էլ զբաղված եմ նրա PR-ով (ասում են չէ՞ սև PR-ն էլ է PR): Ինչ որ է, լսեցի և ..... կար ռիթմ, կար գործիքավորորում, կար այսպես ասենք «երաժշտություն» կամ «մեղեդի» (այս դեպքում մի քիչ հումորային է հնչում իմ իսկ ականջին), կար ամերիկյան կատարողական արվեստն ընդօրինակած խռպոտ ձայներանգային կատարում, կար բավականին վիճելի գրագիտությամբ տեքստ... (այս հարցում ես կարող եմ հասկանալ, որ երգը կարող է լինել փողոցային անգլերենով, բայց դա ես չտեսա, ուղղակի հայաստանյան միջավայրում սովորած անվարժ անգլերեն էր և բացի այս երգի ժանրին անհամապատասխան է փողոցային անգլերենի կիրառությունը), բայց այ երգ չկար: Չեմ ուզում անդրադառնալ երգի թեմային, որ ուղիղ թարգմանությամբ նշանակում է, թե բարձրակրունկները իմ էրեկցիան են (խնդրանքս անգլերենի մասնագետներին՝ ավելի ճիշտ թարգմանություն ունենալու դեպքում խնդրեմ առաջարկեք), և ոնց ասում են՝ էրեկցիայիդ աղբյուրի մասին երգում ես, որ ի՞նչ անես... Հասկացանք՝ ազատ երկիր ենք, բայց դե հիմա ես էլ սկսեմ գրել սեփական էրեկցիայիս աղբյուր հանդիասացող իրերի կամ երևույթների մասին ... մյուսն էլ ֆիլմ նկարի ու ... ո՞ւր կհասնենք...

Հեղինակ`Դավիթ Սարգսյան

Աղբյուրը` ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more