▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր տեսակն էր, իր ընտրությունը, չէի խառնվում իր անձնականին. Նազիկ Ավդալյանը`Մելինե Դալուզյանի մասին

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանին գիտեն և սիրում են բոլորը: Նազիկ Ավդալյանը վերջերս «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում խոսել է նաև Մելինե Դալուզյանի, նրա հետ այս պահին կապ չունենալու և նրա ընտրած ճանապարհի մասին:

ՍթարՆյուզն է գրում ու նշում, որ հետևել է զրույցին. «Նրա խոսքով`Հայաստանի ծանրամարտի կանանց այն ժամանակվա հավաքականի գրեթե բոլոր աղջիկների հետ մինչ այսօր շփվում է և ընկերություն անում։

Նազիկը նշել է, որ տեղեկություն չունի միայն Մելինե Դալուզյանի մասին։

Նազիկ Ավդալյանը նշել է, որ տարիներ առաջ Դալուզյանի անձնական կյանքի հետ կապված բոլոր փոփոխությունները կապում էին ծանրամարտի հետ.

«Ասում էին` ծանրամարտն է կոպտացնում, «տղավարի»  դարձնում, բայց դա բնավ այդպես չէ, դա իր տեսակն էր, իր ընտրությունն էր: Ես  խնդրել էի առհասարակ չխոսել այդ մասին, հատկապես երիտասարդ աղջիկների մոտ, և նա այդպես էլ անում էր, ես էլ չէի խառնվում իր անձնականին։ Իսկ մարդկային տեսանկյունից` նա շատ լավ մարդ է»:

Նազիկը հիշում է, որ Մելինեն աշխարհի մակարդակով բարձր արդյունքներ էր գրանցում, ոչ մեկ իր անձնականի փաստը հաշվի չէր առնում, բոլորը սիրում ու ընդունում էին նրան։

«Դեմ եմ պրոպագանդային, բնությանը դեմ է դա, միևնույն ժամանակ դա իր անձնական կյանքն է»,-հավելել է Նազիկ Ավդալյանը:

Նշենք նաև, որ այս տարիների ընթացքում Նազիկը` իր դրական տեսակով, կարողացել է համատարած սեր ստանալ մարդկանցից:

Տարիներ առաջ Նազիկը  բոլորովին այլ տեսք ուներ, իսկ հիմա, երբ նա այլևս չի զբաղվում ծանրամարտով, չափազանց փոխվել է:

Հետևելով նրա լուսանկարներին` թվում է, թե նա փոփոխություններ է արել իր դիմային հատվածում, մասնավորապես`ավելացրել շուրթերի ծավալը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more