▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում ամենի գոյության հիմքում հենց հեղափոխությունն է

Չգիտես թե որտեղից կա կարծիք , որ հեղափոխությունը դա միայն արյուն է, որ վատ բան է, չնայած արյուն ավելի շատ թափվում է, երբ հեղաոփոխություն չկա: Իրականում ամենի գոյության հիմքում հենց հեղափոխություն է: Բնության մեջ դրված է հեղափոխության անհրաժեշտությունը , որպես գույության պարտադիր պայման: Հնից անցումը դեպի նորը դրված է , նույնիսկ մեր հավատքի հիմքում: Հիսուսը մեծ հաշվով նաև իր ժամանակների հեղափոխականն էր, չէ որ նրա ուսմունքը գույութուն ունեցող համկարգը փոխեց և համակարգը նրան դրա համար խաչեց: Հրեաները մինչ օրս նրա մասին խոսելիս ասում են, որ նա ուղղակի ըմբոստացած ռաբբի էր: Մենք ըմբոստ սրտեր ունեցողների պակաս ունենք: Երիտասարդը այսօր մտածում է, թե ինչպես համակարգի մի մասնիկ դառնան, ու մի բան էլ իրենք փախցնեն և գնում դրա համար ամեն ինչի: Եվ իրենց ճանապարհին այդ համակարգին սերտաճած մարդիկ խելացի ու կարդացած թվալու համար հաճախ մեջբերում են Ֆիդելի, Գանդիի, Դալիի, Հալիլեի և էլի ու էլի շատ ու շատ անհատների անուները , որոնք հիշվում են ու կարծրատիպ են դարձել առաջին հերթին իրենց համակարգի դեմ գնալու շնորհիվ: Հասկացեք , ես կոչ չեմ անում գնալ դեպի քաոս և հրաժարվել համակարգված ու ճիշտ գործող համակարգներից, բայց այդ համակարգերը հնարավոր են և օգտակար միայն , երբ դու ամեն վայրկյան հնարավորութուն ունես այն փոխելու և ունես այդ ըմբոստ սրտեր ունեցողներին , որոնք կգնան համակարգի դեմ:



Ալեն Սիմոնյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more