▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրականության խեղաթյուրում է»․ Նիկոլ Փաշինյան

Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, նշել է․ «Նախագծի նպատակն է ստեղծել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ավելի լավ պայմաններ հետաքրքրվող պետությունների միջև, ինչպես նաև տարածաշրջանում լոգիստիկ ներուժի ավելացում՝ հիմնվելով ինքնիշխանության վրա։ ՀՀ-ն պատրաստ է ամբողջությամբ ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների և մարդկանց անվտանգ անցումն իր տարածքով։ Բոլոր այն հավաստիացումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնել է, որ 3-րդ երկրներ պետք է ապահովեն ենթակառուցվածքների անվտանգությունը իր տարածքում, իրականության խեղաթյուրում է։ Նույնը վերաբերում է նաև որոշ մեկնաբանությունների, թե Հայաստանը ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ ձև համաձայնել է իր ինքնիշխանության սահմանափակմանը՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների հետ կապված։ Դա նույնպես իրականության խեղաթյուրում է»։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more