▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանց շնորհիվ ԱԺ-ն կայունացավ որպես կրկես ու մահացավ որպես «ինստիտուտ»». Նարեկ Մարգարյան

Սցենարիստ, հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի նախկին ընկեր ունեի, որ 18թ. Իմ քայլից պատգամավոր էր դարձել ու դե մինչև 20թ. դեռ շփվում էինք: Ինձ հաճախ մեղադրում էր, որ ԱԺ-ն անլրջացնում ենք, իբրև կրկես ենք ներկայացնում, ակնարկում էր, որ պատվեր ա դրա մեջ նկատում մութ ուժերից, իսկ իրանք ուզում են այն կայացնել որպես ինստիտուտ: Ու դե նենց չի, որ 19թ. էս սաղ եզությունները չէին կատարվում հենց իրանց «ինստիտուտ»-ում՝ էլի աներձագ պատգամավոր կար, էլի լեզվակռիվ, խփոցի, քֆուր, ՍԴ շրջափակելու կոչեր, հենց ԱԺ-ն շրջափակելը ու հրաժարական պահանջելը: Այսինքն տարրական էշությունից մինչև ուղղակի հակասահմանադրական մի քանի էջանոց մենյու էր: Բայց էյֆորիան դեռ օդում կախված էր:
Ուզում եմ ասել հենց իրանց շնորհիվ ու ջանքերով ԱԺ-ն կայունացավ որպես կրկես ու մահացավ որպես «ինստիտուտի» հավակնորդ: Ինչ 18 թվին, ինչ 23 թվին ամուսնուն դրսում չսպասացնող պատգամովրով հանդերձ: Էս էիք, էս եք ու անկասկած էս էլ մնալու եք:
ՀԳ՝ Կրկեսը սենց ամեն անգամ վիրավորում ենք, ուզում եմ ներողություն խնդրել կրկեսներից: Կրկեսները քրտնաջան աշխատանքի, վարքի հստակ կանոնների, դարերի ավանդույթներով, անվտանգության լրջագույն պրոտոկոլներով ինստիտուտներ են: Դիսցիպլինայով, որը շատ այլ ինստիտուտների կարա օրինակ ծառայի: Մի բան, որ ԱԺ-ն այդպես էլ չդառավ ու դեռ ահագին էլ հետ գլորվեց»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more