▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրատեսական չէ.«Ժողովուրդ»

Մարտի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գորիսում հայտարարեց, որ  պարտադիր կրթության շեմը 9-ամյայից կբարձրացվի 12-ամյա կրթության: Որքանո՞վ է դրա իրականացումը իրատեսական եւ ի՞նչ արդյունքներ կարող է տալ: Իջեւան քաղաքում ապրող 20-ամյա երիտասարդն իր անունը տառասխալներով է գրում, իսկ ազգանունը չի կարողանում: Նա ասում է, որ ինքը  մինչեւ 6-րդ դասարան է դպրոց հաճախել: Երիտասարդի անուն-ազգանունը չենք հրապարակում՝ նրա արժանապատվությանը վնաս չհասցնելու համար: Նա ասում է, որ իր տարեկիցների մեջ գրելու դժվարություններ ունեցող այլ անձինք էլ կան: Տավուշի սահմանամերձ համայնքներում դպրոցահասակ շատ պատանիներ  դպրոցը թողնում են՝ ընտանիքի սոցիալական խնդիրների, նաեւ ծնողազուրկ լինելու պատճառով: Նրանք ստիպված են ուսումը թողնել, որպեսզի իրենց հանապազօրյա հացի խնդիրը լուծեն: Ավագ դպրոցի բարձր դասարանցիների մի մասը չի կարողանում հոգալ դասագրքերի վարձավճարների գումարը: Աշակերտներ կան, ովքեր իրենց մտավոր ցածր կարողությունների պատճառով չեն կարող ավագ դպրոցում սովորել: Նրանց համար դպրոց հաճախելու ամեն օրը տառապանք է դառնում, քանի որ արժանանում են ուսուցիչների եւ համադասարանցիների ոչ հարգալից վերաբերմունքին: Եթե ավագ դպրոցների համակարգը կայացած է, ինչո՞ւ Տավուշի մարզում այդքան մեծ թվով կրկնուսույցներ կան, ովքեր ավագ դպրոցների աշակերտներին վճարովի հիմունքներով նախապատրաստում են բուհական ընդունելության քննություններին:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more