Թարմացված. Նոր մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Կարեն Խաչատրյանը իրեն պատկանող «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատրճանակը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով, կրակոց է արձակվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Բերետտա» ատրճանակը, որը Կ. Խաչատրյանը գնել էր օրեր առաջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մահացած Կ. Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության համակարգում, համարվել է իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ «կադրավիկ», բարձր են գնահատվել նրա մարդկային հատկանիշներն ու աշխատանքային գործունեությունը իրավապահ համակարգում, նրա հայրն էլ՝ Սուրեն Խաչատրյանը, երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Վարդենիսի Ներքին գործերի բաժնի պետ։
***
«ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն` իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Սերվանտեսի Խաչատրյանի անշնչացած մարմինը:
Ըստ նախնական վարկածի` վերջինն իր նոր գնված ատրճանակով մտել է սենյակ` այն մաքրելու նպատակով: Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին:
Քրեական վարույթ է նախաձեռնվում ինքնասպանության հատկանիշներով: Աղբյուրները չեն բացառում, որ դա եղել է անզգուշության հետևանք:
***
ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնում է․ «Մի քանի բանավոր հարցումները հաշվի առնելով` հայտնում եմ հետևյալը. |