▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակը Տավուշում․․․Իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու՞ են

Տեսանյութերին ու Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է
***

Իրավիճակը Նոյեմբերյանում այս պահին լարված է, բնակիչները հավաքվել են, սակայն լրատվամիջոցներին պարզաբանում չեն տալիս ասելով՝ «գնացեք, Փաշինյանին նկարեք, թող ասի՝ ինչո՞ւ ենք հավաքվել։ Դեմքներս տեսնում, գալիս, տանում են, մի՛ նկարեք»։


***

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ֆեսբուքյան գրառումը․ «Երեկ երեկոյան Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա բողոքի ակցիա անելուց հետո, մենք հասանք Տավուշի սահմանագիծ, որտեղ միացանք այստեղ հայրենիքի տարածքների հանձման դեմ դիմադրող մեր քաղաքացիների մեծ խմբին: Այս պահին այստեղ, Կիրանց գյուղի մոտ է դիմադրության գլխավոր կենտրոնը, և Հայաստանի տարբեր վայրերից այստեղ են հավաքվում մեր երկրի արժանապատիվ, հայրենատեր քաղաքացիները:
Մենք առաջին օրվանից միացել ենք այս պայքարին, և օր օրի ավելի մեծ թափ ենք նրան հաղորդում: Թե ինչ է տեղի ունենում այսօր, և ինչ պետք է անենք վաղը, խոսել եմ երեկ Կիրանցում կարճ ճեպազրույցում»:



***

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շարունակում է մնալ Ոսկեպար-Կիրանց ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների կողքին: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ գիշերը հանդիպել է Կիրանցի վարչական ղեկավարին, ով Փաշինյանի հետ հանդիպումից հետո եղել է այլալված և ասել, որ ոչինչ չի փոխվել. «Պայմանավորվեցինք, որ վարչական ղեկավարները պետք է գան այստեղ ու բոլորի ներկայությամբ ասեն՝ ինչ են խոսել»,- հայտնեց Սրբազանը։

***
 

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն։ Գնդապետը, ով իր հայրենակիցների՝ ոսկեպարցիների հետ օրեր շարունակ ընդվզում է Տավուշի տարածքները հանձնելու դեմ, այսօր լրագրողներին հայտնեց, որ իրեն փորձում են կալանքով լռեցնել․ «Ես չեմ վախենում կալանավորվելուց, սրանով են ուզում ինձ լռեցնել, բայց չեմ լռելու, ազատություն կամ մահ՝ այս ճանապարհն եմ ընտրել»,- ասաց գնդապետը՝ հայտնելով, որ Կիրանցում մի քանի տուն, ինչպես նաև գերեզմաններն անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ «Էդ մարդիկ իրենց գերեզմաններն ու տներն են ուզում պահեն, որ թուրքին չանցնի, դեռ մեր հերոսների արյունը չի սառել էդ հողի վրա, ասում են՝ ադրբեջանցիների հետ ապրեք։ Ոսկեպարի եկեղեցուց մի քանի մետր այն կողմ է սահմանը լինելու, եթե հակառակորդը եկեղեցուց 7 մետր այն կողմ լինի, ապա այդ եկեղեցին այլևս մերը չի լինելու»,- նշեց նա:

***

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն։ Գնդապետը, ով իր հայրենակիցների՝ ոսկեպարցիների հետ օրեր շարունակ ընդվզում է Տավուշի տարածքները հանձնելու դեմ, այսօր լրագրողներին հայտնեց, որ իրեն փորձում են կալանքով լռեցնել․ «Ես չեմ վախենում կալանավորվելուց, սրանով են ուզում ինձ լռեցնել, բայց չեմ լռելու, ազատություն կամ մահ՝ այս ճանապարհն եմ ընտրել»,- ասաց գնդապետը՝ հայտնելով, որ Կիրանցում մի քանի տուն, ինչպես նաև գերեզմաններն անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ «Էդ մարդիկ իրենց գերեզմաններն ու տներն են ուզում պահեն, որ թուրքին չանցնի, դեռ մեր հերոսների արյունը չի սառել էդ հողի վրա, ասում են՝ ադրբեջանցիների հետ ապրեք։ Ոսկեպարի եկեղեցուց մի քանի մետր այն կողմ է սահմանը լինելու, եթե հակառակորդը եկեղեցուց 7 մետր այն կողմ լինի, ապա այդ եկեղեցին այլևս մերը չի լինելու»,- նշեց նա:

***

Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը մանրամասներ է հայտնել Տավուշի վարչական ղեկավարների և Փաշինյանի՝ երեկ կայացած հանդիպումից։ Ըստ նրա տեղեկությունների՝
ասվել է, որ ոչինչ չի փոխվելու, դեռ մի բան էլ ավելի վատ է լինելու. «Փուլային տարբերակով ամբողջական հանձնում է տեղի ունենալու, բայց ոչ շատ ուշ, այլ շաբաթների ընթացքում։ Վարչական ղեկավարներին կոնկրետ ասել են, որ այդ հանձնումն անկասելի է»,- նշել է Պետրոսյանը՝ հավելելով, որ կառավարությունը փորձում է տավուշցիներին փաստի առաջ կանգնեցնել, սակայն իրենք շարունակելու են պայքարել։

***

Երեկ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումից հետո կազմակերպվել է նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հայտնում են «24Նյուզ»-ի աղբյուրները, հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, կողմերին չի հաջողվել գալ ընդհանուր համաձայնության։ 
Ըստ լրատվականի աղբյուրների՝ Փաշինյանը համայնքապետերին ասել է, որ սահմանազատման արդյունքում բարձրանալու է ՀՀ միջազգային դիրքն ու անվտանգային միջավայրը, ինչին ի պատասխան տավուշցիները պատասխանել են, որ նմանատիպ հայտարարությունները հավատ չեն ներշնչում։ 
Համայնքապետերն առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել, որի արդյունքում ադրբեջանցիները դուրս կգան օկուպացված հատվածներից, սակայն Փաշինյանն ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա։ Վարչական ղեկավարները հորդորել են Փաշինյանին անձամբ գալ և փորձել տեղացիներին բացատրել վերը նշվածը։

Ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հայտնել էր, որ Փաշինյանը համայնքապետերին ասել է, որ տարածքների հանձնման գործընթաացը տեղի է ունենալու փուլային տարբերակով։

***

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիրանցի բնակիչների առաջարկը (հողերի փոխանակման) դելիմիտցիայի հանձնաժողովի/ՀՀ կառավարության կողմից չի ընդունվել։ 
Կիրանցի գյուղապետը գյուղացիներին ասել է, որ պատրաստվում է հրաժարական տալ»:

***

«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ ծառայողներ են տեղակայվել ճանապարհի այդ հատվածում։ Տեղացիները տեղեկություն են ստացել, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել։

****

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը գիշերը հանդիպել է գյուղացիների հետ եւ հայտնել, որ իշխանությունները ոչ մի նոր բան չեն ասում, ինչ պլանավորել են, դա էլ անելու են:

Գյուղացիներն ամբողջ գիշեր ճանապարհը փակ են պահել:

Նշենք, որ երեկ երեկոյան ավելի քան 2 ժամ կառավարության շենքում տեղի է ունեցել Տավուշի սահմանամերձ համայնքների վարչական շրջանների ղեկավարների, բնակիչների եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը: Չնայած հավաստիացումներին, որ մինչ հանդիպումը սահմանազատման կամ որեւէ այլ գործընթաց տեղի չի ունենա, Ոսկեպարի եկեղեցու մոտ երեկ տեղի են ունեցել ականազերծման աշխատանքներ:

Երեկվա հանդիպմանը զուգահեռ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց՝ իրենց դժգոհությունը հայտնելով Տավուշից միակողմանիերն Ադրբեջանին տարածքներ զիջելու հետ կապված:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ նախօրեին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չէր տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո եկեղեցին հայտնվելու է սահմանի եզրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more