▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իռոնիայով է պատասխանել իմ նամակին` Լիսկայի որդուն է ազատ արձակել.Էմիլ Բուդաղյան

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, Ս. Խաչատրյանի որդուն եւ թիկնապահին ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հայտարարությունը անակնկալի է բերել Բուդաղյաններին: Գնդապետ Արտակ Բուդաղյանը ընդհանրապես հրաժարվել է մեկնաբանել հայտարարությունը՝ ասելով, որ այսքանից հետո ինքը ասելու ոչինչ չունի: Իսկ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է.

«Բոլորդ եք հիշում, ձեզ էլ ասել եմ, որ նամակ գրեցի ու պաշտոնապես ուղարկեցի Սերժ Սարգսյանին, իմ խնդրանքն էր, որ այս գործը արդար քննեն ու ով որ իսկականից մեղավոր էր, պատժեին, բայց ինչ եղավ..Ինքը, դուրս ա գալիս, իռոնիայով ա պատասխանում իմ նամակին, էսքանից հետո մի հատ էլ Լիսկայի տղուն ու թիկնապահին դուրս են թողնում», նշել է Բուդաղյանների հայրը:

Նա նաև նշել է , որ առաջիկայում ասուլիս կտա և նոր նամակ կգրի Սերժ Սարգսյանին:

Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more