▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ ես ո՞ւմ սիրուն չեմ արժանացել». Նախկին պատգամավորը փորձում է մուտք գործել իսլամական շուկա.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իսլամական շուկան գայթակղիչ է դարձել հայ գործարարների համար։ Այժմ այնտեղ փորձում է մուտք գործել եւ այդ նպատակով բանակցություններ է վարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գարեջրի բիզնեսով զբաղվող Հակոբ Հակոբյանը։ «Ոչ միայն իսլամական, այլեւ՝ ռուսական, ԱՄՆ շուկա»,- ասաց գործարարը։ Խորհրդարան չանցնելուց հետո Հակոբյանը լծվել է սեփական բիզնեսի բարգավաճմանը։ Անցած տարի նոյեմբերին «Կիլիկիա»-ի սեփականատերը Դիլիջանում եւս մի գարեջրի գործարան բացեց, որն ավելի շատ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։

«Բա որ Հայաստանում հնարավոր չէ, էլ որտե՞ղ է հնարավոր բիզնես անել»,- «քննադատողներին» հռետորական հարց է ուղղում նա։ Դիտարկմանը, թե ամեն մարդ չի կարող արժանանալ իշխանությունների «սիրուն», պատասխանում է․ «Իսկ ես ո՞ւմ սիրուն չեմ արժանացել։ Կարող եմ ասել, որ բոլորի կողմից հարգված մարդ եմ»։ Նա գոհ է նոր գործարանի արտադրանքի սպառումից․ «Գարեջուրը սեզոնային է, բայց էլի գոհ եմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more