▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ինչո՞ւ ժամանակին չէր սատարում գաղափարին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սատարում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն:Հիշեցնենք, որ այն ոչ իշխանական քառյակի 12 պահանջներից մեկն է:

Այս մասին նա հայտարարել է yerkir.am-ին տված հարցազրույցում:

«Եթե նպատակը աջակցությունն է քաղաքական կուսակցությունների կայացմանը, ապա 100 տոկոսանոց համամասնական համակարգը, անկասկած, նպաստավոր է: Այդ որոշումը վաղուց է հասունացել, եւ ես սատարում եմ դրան: Բայց խնդիրն այստեղ շատ ավելի խորն է: Ջանքեր են պետք ներկուսակցական ժողովրդավարության զարգացման եւ կուսակցությունների ինքնաառողջացման ավանդույթների ձեւավորման համար` լճացած եւ հեղինակազրկված կուսակցական գործիչների փոփոխության ճանապարհով: Առանց դրա պատգամավորական կորպուսի որակը առանձնապես չի բարձրանա, չէ՞ որ խորհրդարանը, միեւնույն է, կլինի դրանում ընդգրկված քաղաքական կուսակցությունների արտացոլանքը»,-հայտարարել է նա:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եւս ընդդիմությունն այդ պահանջը բարձրացրել է, սակայն իշխանությունները մշտապես դեմ են եղել 100 տոկոս համամասնական ընտրակարգին:

Այս առիթով` «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե երկրորդ նախագահը կողմ էր 100 տոկոսանոց համամասնական խորհրդարանական ընտրություններին, ապա ինչո՞ւ 1999, 2003 եւ 2007 թվականների ընտրությունների ժամանակ չէր սատարում գաղափարին»:

 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more