▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանական ընկերությունը մտածում է Հայաստանից հեռանալու մասին. «Հրապարակ»

««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցապատողը՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս էյ» ընկերությունը, որը Հայաստանում է աշխատում 2012 թվականից, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու առաջին և երկրորդ ծրագրերի իրականացման համար համակարգչային կառավարմամբ աշխատող 2 խոշոր բետոն փռող մեքենա էր ներմուծել: Մեկն այս պահին կանգնած է մաքսային պահեստում և շուտով դուրս կգա Հայաստանից:

 

Ժամանակակից սարքավորումներով հագեցած այս մեքենաները, որոնց տեղափոխումն այնքան կարևոր է ու ծախսատար, որ կազմակերպությունը, որպես կանոն, դրա համար մրցույթ է հայտարարում, Հայաստանից տարվում են աշխատանքների հազիվ 5-6 տոկոսն ավարտելուց հետո: Թեև ենթադրվում է, որ պետք է տարվեին միայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո: Մինչդեռ ծրագրի ավարտին առնվազն 2 տարի դեռ կա, ներկայում էլ կառուցվում է ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածը: Մեր տեղեկություններով, իսպանական ընկերությունը մտածում է Հայաստանից հեռանալու մասին»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more