▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը կացնահարում է Հայաստանի տնտեսական հեռանկարը

Եթե իմանաք, որքան եմ ես սիրում մեր հայրենիքը, որքան ցավագին եմ տանում բոլոր ձախողումները և որքան օրեր եմ անցկացնում տխուր ազգային ռեսուրսների ամեն մի անօրինական վաճառքից հետո, քանզի հասկանում եմ, որ այդ պարագայում ամենաուժեղ պետական գործիչն անգամ ապագայում մեծ հաշվով անելիք ունենալ չի կարող, քանզի երկրի ինքինշխանության երաշխիքը դա էներգառեսուրսներն են:

Մոտ մեկ ամիս առաջ այս իշխանությունը մեզ ներկայացրեց իր հերթական կեղծիքի արդյունքները գազի գնի հետ կապված, գին, որը սպառողին է տրվում իր ինքնարժեքից անհամեմատ թանկ և առանց որևէ տնտեսական պատճառաբանության և հիմնավորման:

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Հայաստանը կորցրեց իր էներգառեսուրսներից Որոտան ՀԷԿ-ը և կրկին առանց որևէ հիմնավորման և բացատրության: Իշխանության այս ինքնագործունեությունը, որը կացնահարում է Հայաստանի տնտեսական ցանկացած հեռանկար, արդեն շատ վտանգավոր է դառնում:

Դուրս է գալիս, որ այս իշխանությունը այնքան է հաշվել ընդդիմադիր քաղաքական ուժերի և ժողովրդի ատամները, որ երկրի ամենակարևոր էներգառեսուրսները կարող է ինքնանպատակ վաճառել և չվախենալ պատասխանատվության ենթարկվելուց:

Եթե տրանսպորտի, գազի գնագոյացման հարցերի դեմ ընդվզելը ժողովրդի մենաշնորհն է, ապա երկրի տնտեսական ազգային ռեսուրսների վաճառքի հարցերը հավուր պատշաճի քննարկման սեղանին դնելը և իշխանությունից հիմնավորումներ պահանջելը դա արդեն քաղաքական ուժերի մենաշնորհն է, ուստի այսօր կա հրամայականը, որպեսզի ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ վերցվեն ազգային ռեսուրսների վաճառքի բոլոր տնտեսական-ֆինանսական դրդապատճառները և հաշվետվությունները,արդյոք իսկապես կա՞ր անհրաժեշտությունը դրանց վաճառքի և կոնկրետ ո՞ւր են ուղղվելու վաճառքից ստացված միջոցները:

Անի Զախարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more