▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները միտումնավոր են հետաձգում հեռուստատեսության թվայնացման գործընթացները.Զուրաբյան

Հայաստանը չի պայքարում միջազգային ատյաններում իրեն տրվելիք հաճախականություների համար, իսկ դա նշանակում է, որ Հայաստանն իր ազգային շահի համար պատշաճ կռիվ չի տալիս, և մենք դրա համար մեղադրում ենք իշխանություններին:

Ըստ ilur.am-ի, այս մասին ԱԺ-ում նշել է  «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մանրամասնելով, որ Հայաստանն ուներ 21 անալոգային հաճախականության հնարավորոթյուն, սակայն միջազգային ատյանները կրճատեցին այդ հաճախականությունների թիվը մինչև 7-ը:

Զուրաբյանը նաև հիշեցրել է, որ 2008-ին  ԵԽԽՎ-ի կողմից ընդունվել են բանաձևեր, որոնք վերաբերում են ժողովրդավարության հաստատմանը Հայաստանում, և մասնավորապես՝ լրատվամիջոցների ազատությունը և հեռուստատեսության և ռադիոյի զարգացման առաջնահերթությունները համարվել են ամենաառանցքային կետերից մեկը:

Զուրաբյանը նաև տեղեկացրել է, որ իրենք խորհրդակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ Երևանի մամուլի ակումբի հետ, և հանգել են այն եզրակացության, որ իշխանությունները միտումնավոր հետաձգում են այս գործընթացները, ուստի Կոնգրեսի խմբակցությունը դեմ է քվեարկելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին:

 

Նյութն ամբողջությամբ` ilur.am-ում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more