▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները փորձում են կոծկել Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարը

Այսօր Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին, 168.am-ի տեղեկություններով, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։

Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 11 տարեկան երեխան, 168-ի տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։ Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Սուրեն Պապիկյանի օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները։ Իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։

Ի դեպ Սուրեն Պապիկյանը գտվել է մեքենայի մեջ։

Հատկանշական է, որ ոստիկանության կայքում դեպքի մասին տեղեկատվությունը ներկայացված է, սակայն բնականաբար, գրված չէ, թե ովքեր են գործող անձինք։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more