▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իտալացի լրագրողը սկանդալային հայտարարություն է արել Սպերցյանի մասին

«Վստահ չեմ, որ Սպերցյանի տեղափոխությունը Ա Սերիայի ակումբ կկայանա»։ Այս մասին հայտարարել է իտալացի հայտնի լրագրող Մասիմո Ֆրանկին՝ խոսելով Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի մասին, գրում է sport-express-ը:

«Վստահ չեմ, որ Սպերցյանի տեղափոխությունը Ա Սերիայի ակումբ կկայանա։ Միշտ էլ շատ են տրանսֆերային խոսակցությունները, բայց ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը: Ինչպես ասացի, իտալական ակումբները զգուշությամբ են վերաբերվում RPL-ի խաղացողներին, քանի որ այժմ սա ցածր մակարդակի առաջնություն է: Կարծում եմ, որ Սպերցյանը կարող է մոլորվել Ա Սերիայում, ինչպես Ռուսաստանի առաջնության ցանկացած այլ խաղացող»,-ասել է Ֆրանկին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ֆիորենտինան», «Ինտերը», «Միլանը» և «Սասուոլոն»։

Սպերցյանը «Կրասնոդարի» շրջանավարտ է։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում կրասնոդարյան թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Սպերցյանով հետաքրքրված են «Սասուոլոն», «Միլանը», «Ինտերը» , «Ֆիորենտինան» և  «Մանչեսթեր Սիթին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more