▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իտալիայի դատարանն արդարացրել է Սոֆի Լորենին

Kinoafisha.ua-ն գրում է,որ 30 տարի առաջ Սոֆի Լորենն ստիպված է եղել 2,5 շաբաթ անցկացնել բանտում: Նա դատապարտվել էր 30-օրյա բանտարկության 1974թ. հարկերից խուսափելու համար: 19-րդ օրը դերասանուհուն ազատ են արձակել օրինակելի վարքի համար, որից հետո սկսվել է դատական քաշքշուկը հարկային մարմինների հետ:

Վերջապես օրերս Իտալիայի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել հօգուտ դերասանուհու՝ օրինական համարելով նրա 1974թ. եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը:

Լորենը շատ երջանիկ է, և ինչպես չուրախանալ, երբ ավարտվել է ավելի 30 տարուց ավել ձգձգվող դատական պրոցեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more