▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իզաբելլա ԱԲԳԱՐՅԱՆ. Պետք է պատժել ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ, ոչ թե «ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ» ՖԵՅՔԻՆ

Համացանցում բուռն քննարկումների առիթ էր դարձել Facebook-ի անհայտ օգտատերերից մեկի` Սև-Սպիտակ-ի «ֆոտոշոփային» անդրադարձը անկուսակցական, բլոգեր Իզաբելլա Աբգարյանին:
Ներկայացվել էր ըստ Սև-Սպիտակի` «խորհրդարան մուտք գործել ցանկացող մեկին ոչ հարիր» լուսանկարների միքս` հատուկ մեկնաբանություններով:
Facebook-ի օգտատերերից ոմանք «like»-ել էին այն, ոմանք է քննադատության ենթարկել անհայտ օգտատիրոջը` համարելով, որ վերջինս քաղաքական նպատակներով օգտագործվող «fake» է:
Asekose.am-ը փորձեց անձամբ «տուժածի» կարծիքն իմանալ այն մասին, թե ովքե՞ր են կանգնած այդ և այլ նմանատիպ «fake»-երի ետևում, ո՞րն է նրանց հիմնական նպատակը:
Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆեյքերը ստեղծվում են այս կամ այն քաղաքական ուժի կողմից, որպեսզի անպատասխանատու հայտարարություններ անեն, անպարկեշտ լուսանկարներ տարածեն, քվեարկություններում ձայներ ապահովեն, սոցիալական ցանցը ողողեն տվյալ քաղաքական ուժին պատկանող ԶԼՄ հղումներով և այդ ամենի համար պատասխան չտան:
«Դա քաղաքական ուժին պատիվ չբերող երևույթ է, քանի որ վկայում է վախկոտության և իրական հետևորդներ չունենալու փաստի մասին:
Ունենալով սոցիալական ցանցերում շփման բավարար փորձ` կարող եմ ասել, որ ֆեյքերին տարբերելը դժվար գործ չէ: Թեպետ որոշ «պատվիրատուներ», նրանց աշխատավարձ վճարելով, կարծում են, թե իրենց ականջները տվյալ ֆեյքի հետևից ոչ ոք չի նկատի: Սակայն այդպես չէ»,-նշեց նա:
Մեր այն հարցին, թե ինչու տիկին Աբգարյանը վերոնշյալ հարցը հարկ չի համարում տեղափոխել իրավական հարթություն`վերջինս պատասխանեց, որ դա կլինի պայքար ստվերների դեմ և արդյունք չի տա: Ըստ Աբգարյանի` միակ ելքն այս դեպքում ընդունելն է կեղծ օգտատերերի պատվիրատուների նետած ձեռնոցը.
«Պետք է պատժել պատվիրատուին, ոչ թե անմեղսունակ ֆեյքին»,-ընդգծեց Աբգարյանը:
Մեր այն հարցին, թե կոնկրետ ովքե՞ր են տարբեր «fake»-եր տարածողները, Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց, որ խոսքը մեկ հոգու կամ մեկ ուժի մասին չէ.
«Նրանք տարբեր են` ՀՀԿ, ԲՀԿ: ՀԱԿ ֆեյք էլ եմ հանդիպել, սակայն պարզվել է, որ վերջինս ՀԱԿ համակիր չէ, այլ փորձում է այդ տպավորությունը թողնել, իսկ իրականում ԲՀԿ-ից է»,-նշեց նա:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more