▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճանապարհը փակողներին կաշառք են առաջարկել». Բագրատ Սրբազան

«Մեզ ասում են` գործակալ, ռուսի հրաման կատարող: Բայց ես հանգիստ եմ, որովհետև մեր գործը ճշմարտության գործն է: Մեզ ծաղրում են, փող են առաջարկում, կաշառք, կարծում են` մենք էլ իրենց նման ծախված, անհայրենիք մարդիկ ենք»,- Կիրանցում իր ելույթում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

***

«Մի քանի օր առաջ եկել են, գյուղում չափագրման աշխատանքեր են կատարել, էդ չափագրման աշխատանքներով եկեղեցին, դպրոցը (անցնում են Ադրբեջանին-խմբ.): Ասում են` այստեղ ադրբեջանցիներ պիտի ապրեն»,- իր խոսքում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը` հունից դուրս գալով:

«Ժողովուրդ, սա մի կուսակցության հարց չի, սա մեր երկրի հարցն ա, որ թուրքը չհասնի Երևան»,- կոչ արեց պատգամավորը:

***

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում է` Կիրանցի, Ոսկեպարի ուղղությամբ հայ-ադրբեջանական շփման գծից հանում են ականները: «Ժողովուրդ, վեր կացեք, սա կուսակցական հարց չի: Ասում եմ` ինչ է եղել, որ կիրակի օրով եկել եք, միները հանում եք, ասում են` թյուրիմացություն ա: Ականազերծման աշխատանքներ են կատարում ու ասում` թյուրիմացություն ա»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը:

***

«Մարտական եղբայրության» ներկայացուցիչը մանրամասներ ներկայացրեց այսօր ԵԿՄ մեքենայի` ամբոխի մեջ մխրճվելու դեպքից: «Եկավ մեկն, ով ներկայացավ Տավուշի մարզի ԵԿՄ նախագահ: Ասաց, որ բացելու է ճանապարհը, ասացինք` դրա համար կա ոստիկանություն, դո՞ւ ինչու ես նեղստրում: Ասացին, որ երեկ էլ եկել է, նույն ձև վախի մթնոլորտ ստեղծելով` բացել ճանապարհը:
Հետո մեկին հրահանգեց` իր երկրապահներից, երկրապահի ՈՒԱԶ-ով քշեցին մեզ վրա, մենք էլ կոտրեցինք ապակիները, բանալիները խլեցինք: Եկավ, սկսեց ծնող հայհոյելը, մի քանի հայրական հարված դեմքին ստացավ: Ինքն էլ, իր որդին էլ, իր կամակատարներն էլ: Ամբոխը նրան լավ դաս տվեց»,- պատմեց երիտասարդը:

***

Ոստիկանապետ Վահե Ղազարյանի աչքի առաջ ու բազմաթիվ ոստիկանների անգործության պայմաններում ԵԿՄ-ի պաստառով «Վիլիս»-ը մխրճվում է ճանապարհը փակած գյուղացիների շարքերը: Բախում է սկսվում, որը կանխելու համար կրկին ոչինչ չեն անում ոստիկանները: Նոր կադրերը` այս հղումով:

 

«Էն օրը մարզպետին էլ եմ ասել` պարոն մարզպետ, բա որ էս հողերը մերը չէին, ինչո՞ւ եք հանցագործություն արել, գնացել Վերին Ոսկեպար, Կիրանցի անտառներում կերել, խմել, հարբել վերացել: Հիմա էլ ձեռներիդ ճար լինի, կգնաք: Հանցագործությո՞ւն եք գործել: Էս ամբողջ ժողովրդի՞ն էլ եք հանցագործ համարում»,- Կիրանցում իր ելույթում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

***

Իրավիճակը սահմանամերձ բնակավայրերում շարունակում է լարված մնալ։ Մարզի որոշ բնակավայրերի մի խումբ բնակիչներ այժմ փակել են Բագրատաշենի սահմանային անցակետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բնակիչները փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում։

***

Բագրատ Սրբազանը Կիրանցի մոտ կոչ արեց հագուրդ չտալ կրքերին ու բախման մեջ չմտնել ոստիկանների հետ: Նրա հորդորով ճանապարհը փակածները Տերունական աղոթքը հնչեցրին:
Նա նաև դիմեց ոստիկաններին. «Տղերք ջան, մենք ձեր ծառայությանը խոչընդոտողը չենք, ձեր ծառայությանը խոչընդոտողը գտնվում է Երևանում, Հանրապետության հրապարակում: Մենք միասին բազմաթիվ զրույցներ ենք ունեցել, դուք էլ գիտեք` որն է ճիշտ, որը սխալ: Մենք ձեզ չենք խանգարի, դուք էլ մեզ մի խանգարեք»:

***

Կիրանց գյուղի մոտ, որտեղ միջպետական ճանապարհը փակ են պահում գյուղացիները, ուժգին կարկուտ տեղաց, սակայն դա չստիպեց, որ գյուղացիները ցրվեն: Նրանք շարունակում են պայքարել տարածքներն Ադրբեջանին տալու աօրինի որոշման դեմ:

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ողջ օրը Տավուշի վտանգված հատվածում տեղի չորս գյուղերի ժողովուրդը, որի տարածքները հանձնվում են թշնամուն, ընդվզում և բողոքի տարբեր գործողություններ էր իրականացնում իրենց տարածքներն աճուրդի հանած հանցագործ վարչախմբի գործողությունների դեմ, նրանց էին միացել նաև Հայաստանի այլ վայրերից եկած տարբեր խմբեր:
Մենք «Հայաքվե»-ի խմբով օրվա երկրորդ կեսին հասանք սահմանագիծ, մեր աջակցությունը հայտնելու տեղի մարդկանց, և համատեղ պլանավորելու հետագա պայքարը: Վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է նետել այնտեղ՝ ահաբեկելու և ճնշելու մարդկանց, ուստի մեր յուրաքանչյուրիս հետագա աջակցությունը նրանց, կլինի դա Տավուշում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում թե այլուր, շատ կարևոր է այսօր, եթե չենք ցանկանում, որ վաղը նույնը կրկնվի յուրաքանչյուրիս հետ:
Հետագա գործողությունների մասին՝ փոքր ինչ ուշ, մինչ այդ կիսվում եմ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց մեր կարճ խոսքով»:

***

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ, որոնք ասում էին, որ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց պետք է Ադրբեջանին հանձնել ոչ ավել-ոչ պակաս 7 շրջան, ո՞ւր եք։
Այժմ էլ, հայկական 4 գյուղերի կարգավիճակի ճանաչման ու սահմանազատման պրինցիպների դիմաց Ադրբեջանին վերադարձնում ենք 4 գյուղի ավերակ (որոնցից, իրականում, 2,5-ն ենք մենք հսկում)։
Ի՞սկ ուր են այն մարդիկ, որ ասում էին, որ ժամանակին Ադրբեջանին 5 կամ 7 շրջաններ չզիջելու արդյունքում եղավ 2020 թվականի ամբողջ աղետը։ Այդ մարդիկ չե՞ն տեսնում, որ հիմա նման մի աղետ է կանխվում։
Հ.Գ. Կներեք, բայց եթե մենք ուզում ենք մեզ օրինական կերպով պատկանող բնակավայրերը չկորցնել, ապա պետք է Ադրբեջանին տանք իրեն պատկանողը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը շատ լավ արդարացում կունենա մեզանից բնակավայրեր գրավելու համար»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more