▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջանի Ինֆանտինոն՝ ՖԻՖԱ-ի նոր նախագահ

Այսօր Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի արտահերթ համաժողովում անցկացվեց փակ քվեարկություն 207 երկրների մասնակցությամբ, որի ժամանակ ՖԻՖԱ-ի նոր նախագահ ընտրվեց շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն:

Առաջին փուլին մասնակցած 4 թեկնածուների ձայներ բախշվեցին այսպես. Ջանի Ինֆանտինո՝ 88, շեյխ Սալման Ալ Հալիֆա՝ 85, Հորդանանի արքայազն Ալի Ալ Հուսեյն՝ 27, Ժերոմ Շամպան՝ 7:

ՖԻՖԱ-ի նոր նախագահին որոշելու համար անցկացվեց երկրորդ փուլը: Այն հաղթեց ՈՒԵՖԱ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, որը հավաքեց ձայների կեսից ավելին՝ 104:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը պաշտպանել են հենց Ջանի Ինֆանտինոյի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարը՝ Յոզեֆ Բլատերը որակազրկվել է և ֆուտբոլային գործունեությունից զրկվել է 6 տարով՝ կորուպցիոն խոշոր սկանդալից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more