▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգության» ցուցակը կամ հուշտ անելու մեխանիկան

«Ժառանգություն» կուսակցությունում կարծես որոշել են, թե ինչ կազմ կունենա կուսակցության Երեւանի խորհրդի ընտրությունների ցուցակը: Այդ մասին գրում է «168 ժամը» թերթը։
«Այն կգլխավորի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երկրորդը կլինի Անահիտ Բախշյանը, երրորդը Ստյոպա Սաֆարյանը:

Որոշակիություն չկա այն կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ովքեր պետք է «Ժառանգության» հետ համատեղ մասնակցեին Երեւանի խորհրդի ընտրություններին: Ամենայն հավանականությամբ, նախորդ փորձի ազդեցության տակ, «Ժառանգությունում» չեն ցանկանում նրանց ցուցակի վերին տեղերում գրել, իսկ ավելի ներքեւում հայտնվելու հետ համաձայն չեն «Ժառանգության» դաշնակիցները:

Եթե իսկապես «Ժառանգության» ցուցակը գլխավորելու է Արմեն Մարտիրոսյանը, ապա պետք է ասել, որ դա լավագույն ընտրությունը չէ։ Նախ, Արմեն Մարտիրոսյանը ծագումով ապարանցի է, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ։ Ճիշտ է, Երեւանի ընտրողների մեջ կան ապարանցիներ, բայց նրանց վրա շեշտադրումն անելն այնքան էլ ճիշտ չէ։ Ավելի շուտ ապարանցի լինելը կդառնա Արմեն Մարտիրոսյանի միակ այցեքարտը, եւ հնարավոր է, որ նա աշխատի բացառապես երեւանաբնակ ապարանցիների ձայնը ստանալու վրա, որը բավարար չէ հաղթելու համար; Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են երեւանցի եւ ուզում են, որ Երեւանը ղեկավարի երեւանցի քաղաքապետ, անհամեմատ շատ են։ Երեւանցի ընտրողը, եթե ընտրություն կատարեր Տարոն Մարգարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի միջեւ, ավելի մեծ հավանականությամբ իր ձայնը կտար   Տարոն Մարգարյանին՝ մերժելով ոչ երեւանցի քաղաքապետ ունենալու հեռանկարը։

Կարող են ասել, որ ի տարբերություն Տարոն Մարգարյանի՝ Արմեն Մարտիրոսյանը քաղաքական եւ հրապարակային գործիչ է։ Բայց այդ իմաստով էլ նա անհամեմատ զիջում է ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանին, ՀԱԿ ցուցակի ամենահավանական առաջին համար Լեւոն Զուրաբյանին կամ ՀՅԴ ցուցակի առաջին համարի հավակնորդ Արմեն Ռուստամյանին...»,- գրում է «168 ժամը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more