▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջարդել են տեսախցիկն ու գողացել չիպը. Պետրոս Ղազարյանը հաղորդում է հանցագործության մասին

Չգիտեմ՝ ուժային ո՞ր գերատեսչության ստորաբաժանումներն են փակել Սևանի ճանապարհը, բայց նրանց զինվորները հարձակվել են «Կենտրոն» TV-ի օպերատորի վրա: Ընդ որում, առանց զգուշացման, խլել են տեսախցիկը, ջարդել են այն և գողացել են չիպը: Մեր նկարահանող խմբի տպավորությամբ ուժայինները հստակ ցուցում են ունեցել ոչ մի գնով նկարահանում թույլ չտալ: Սա քրեորեն պատժելի հանցագործություն է և խնդրում եմ իրավապահներին և Մարդու իրավունքների պաշտպանին գրածս ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին:

 

Պետրոս Ղազարյանի գրառումը

Ֆեյսբուք

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more