▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջասթին Բիբերի հայ ֆանատի հերթական «գլուխգործոցը»

Հրավիրում եմ ծնողների, ինչպես նաև հոգեբանական և սոցիալական համապատասխան կառույցների ուշադրությունը: Այս երեխաների մոտ նկատվում են հստակ շեղումներ: Հատկապես եթե վերլուծենք փոքրիկ աղջկա գայթակղիչ շարժումներն ու կոտրատումները, ինչպես նաև երիտասարդ տղայի մաներային պահվածքը, կհասկանանք, որ նրանց ծնողները կամ լուրջ աշխատանքներով են տարված, կամ էլ տառապում են խրոնիկ "անգյալությամբ", և չեն զբաղվում երեխաների ճիշտ դաստիարակությամբ: Նման հոլովակները ցավոք հաճախակի են դառնում: Սա խեղաթյուրված աշխարհընկալման լուրջ մեսիջ է, էլ չեմ խոսում հնարավոր հոգեկան և սոցիալական հետևանքների մասին, քանի որ այս երեխաների փխրուն հոգեկան ներաշխարհը դեռ պատրաստ չէ ճիշտ գնահատել իրավիճակն ու դիմակայել արտաքին աշխարհից եկող ազդակներին, իսկ դրանք, հավատացե՛ք, շատ են, մասնավորապես սուր քննադատության և ծաղրի տեսքով:
Հնարավոր է, որ երեխաներն իրենց համար բացահայտել էն մոնտաժային ծրագրերի գեղեցիկ աշխարհը, սակայն նրանք սխալ են օգտագործում ձեռքի տակ ունեցած հնարավորությունները, քանի որ, ամենայն հավանականությամբ, չեն ուղղորդվում հասուն մարդկանց, տվյալ դեպքում` խելահաս ծնողների կողմից, եթե, իհարկե, այդպիսիք առկա են:

ՀԳ. Ակա՛նջդ կանչի, Գո՛ռ Թամազյան, արևմտյան սին արժեքների դեմ պայքարող ծանրաՄԱՐՏԻ՛Կ: Իսկ եթե ավելի լուրջ, վիճակը ծանր է ու ցավալի:

 

Գրառումը` Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more