▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջենիֆեր Լոպեսը վստահեցնում է, որ պլաստիկ միջամտության չի դիմել

Բոլորովին վերջերս մեծ սկանդալ էր հասունացել այն բանից հետո, երբ պլաստիկ վիրաբույժ Այհամ Ալ-Այուբին իր բլոգում տեղադրել էր Ջենիֆեր Լոպեսի լուսանկարերը և մակագրել այսպես. «Սրանք «մինչ» և «հետո» լուսանկարներ են, դրանց վրա կարելի է նշմարել պլաստիկ միջամտությունը»: Նկարներից մեկում Ջեյ Լոն թեթևակի դիմահարդարումով էր, իսկ մյուսում՝ առանցդիմահարդարման:

Նախօրեին երգչուհին մեկնաբանել է այդ լուսանկարները և հայտարարել, որ իր արտաքինը բացառապես բնական է, և ոչ մի վիրահատական միջամտություն նա չի կատարել:

Իր բլոգում նա պատասխանել է լոնդոնյան բժշկին. «Ցավում եմ, բժիշկ, սակայն ես երբեք ոչ մի տեսակի պլաստիկ վիրահատության չեմ ենթարկվել»:

Այս հաղորդագրությունը «հավանել» է գրեթե 25 միլիոն մարդ՝ աջակցելով երգչուհուն, որից հետո Ալ-Այուբին ներողություն է խնդրել՝ բացատրելով, որ հաղորդագրությունը հրապարակել է իր օգնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more