▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջերմուկը խի՞ են վերցրել, որ թույլ չտան երկաթգծի կառուցումը. Սահմանը չի բացելու, բարդ վիճակում ենք հայտնվելու»

«Իրանը ուզում է կառուցել երկաթգիծը, գալ միանալ Սոթքի երկաթգծին։ Բայց այդ հատվածը ադրբեջանցիները գրավել են, էս բոլորը հաշվարկած է։ Ալիևը գիտի՝ որտեղ է հարձակվում։ Եվ այս ամբողջը իշխանությունը զիջել է։ Էդ դեպքում երկաթգծի հարցը դառնում է անհնար»,- LiveՆոյուզի տաղավարում, Հայաստանի ներքաղական իրավիճակի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով․ «Ջերմուկը խի՞ են վերցրել, որ թույլ չտան երկաթգծի կառուցումը»։

Բագրատյանը նաև փաստել է, որ բավականին բարդ վիճակում ենք հայտնվելու․ «Պատերազմից շատ օգտվում են և շահած դուրս կգան Թուրքիան և Ադրբեջանը, հատկապես Թուրքիա, որ ինչ ուզում՝ անում է։ Ե՛վ Սիրիայում, և՛ Մուսուլում տիրացել է նավթահանքերի, մատ թափ տալով խոսում է ՆԱՏՕ-ի մյուս անդամ Հունաստանի հետ։ Մեզ ասում է՝ ձեզ եթե խելոք պահեք՝ կարող է սահման բացենք, էն դեպքում, երբ 30 տարի ասում էր՝ Ղարաբաղում պատերազմն ավարտվի՝ սահմանը բացելու եմ․ էլ չի բացելու, պարզ է»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more