▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջեյմի Ռեդնապ. «Մխիթարյանը հավանաբար զանգում է իր գործակալին և ասում.«Ես սրա համար չեմ այստեղ»

vivaronews.am-ը գրում է. «Լիվերպուլի» և  «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնապը Sky Sports-ի հետ զրույցում մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարտավարությունը և շեշտել, որ ակումբի նորեկները հավանաբար հիասթափված են թիմում իրենց կարգավիճակից:

«Հիմա ոչ ոքի համար գաղտնի չէ, որ «Յունայթեդին» որոշակի ժամանակ է անհրաժեշտ լիովին դրսևորվելու համար: Ժոզե Մոուրինյոյի մեծագույն խնդիրը հիմա բոլոր ֆուտբոլիստներին հիմնական կազմում ընդգրկելն է՝ առանց որոշ անձնավորությունների Ես-ը տրորելու: Ես չգիտեմ, թե նա ինչպես կարող է լավագույն 11 ֆուտբոլիստի խաղադաշտ դուրս բերել:

Ես խոսում եմ Ուեյն Ռունիի և Զլատան Իբրահիմովիչի մասին, քանի որ Ռեշֆորդը պետք է խաղա: Երբեմն դու պետք է այնպիսի որոշումներ կայացնես, որոնք զայրացնում են որոշ մարդկանց, որպեսզի քո տրամադրության տակ ունենաս լավագույն կազմը, եթե նույնիսկ դա նշանակում է պահեստայինների նստարանին թողնել Ռունիին, Իբրահիմովիչին կամ Հենրիխ Մխիթարյանին, որոնք հավանաբար զանգահարում են իրենց գործակալին և ասում.«Ես սրա համար չեմ եկել այստեղ»,-ասել է 43-ամյա անգլիացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more