▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճիճուն» ախտահարել է քաղաքացիական նախաձեռնության մարմինը

Շաբաթներ առաջ ընդամենը մեր իրականության մեջ բացառիկ բան տեղի ունեցավ: Շատ արագ ձևավորվեց հասարակական շարժում, որն արագ հաջողության հասավ ի տարբերություն նախորդ բազմապիսի ու բազմաբովանդակ էլի հասարակական կոչվող ու գուցե նաև շատ ավելի զանգվածային շարժումներից: Հաջողության գաղտնիքն առավել քան պարզ էր, այս երիտասարդական, մատղաշ շարժումն ուղղակի ԱԶՆԻՎ էր ու վերջ: Այստեղ չկային քաղաքական, կուսակցական շարժառիթներով եփված մուտիլովկաներ, չկային, այսպես ասած, «դրսի մութ ուշերի» նենգ հաշվարկներ, պարզ, քաղաքացիական առողջ նախաձեռնություն էր՝ սոցիալական հիմնախնդրով, ու հաղթեց իհաշին պարզության, անաղարտության:

Ռոմանտիկները շտապեցին չափազանցնել երիտասարդ ակտիվիստների առաջին ձեռքբերումը՝ Քաղաքապետի իր իսկ որոշման կասեցումը, քիչ մնա այն դարի հաղթանակ հռչակելով:

Հոռետեսներն էլ «վռազ» սկսեցին քաղաքականացնել, այդ գուցե փոքրիկ, բայց ըստ իս, խիստ արժեքավոր հաղթանակը՝ անվստահություն հայտնելով ամեն բառի ու ստորակետի նկատմամբ, որ հնչում է իշխանության բերանից, քիչ մնա երիտասարդ ակտիվիստների քաղաքացիական նախաձեռնությունը դարձրին նույն իշխանությունների հերթական մտահաշվարկը:

Առավել սթափ մարդիկ, այո, այդպիսիները դեռ կան մեր մեջ, անկեղծ անհանգստություն ունեցան, որովհետև ազգիս տառապանքը՝ փորձ ունի. Մենք ուղակի վարպետ ենք մեր ստեղծած ամեն լավը ակնթարթորեն մխտռել այնպես, որ հետո էլ հետ բերել չլինի: Անհանգստացան, որովհետև անզեն բայց սթափ աչքով էլ երևում էր, որ «150 դրամ դեմ ազնվորեն պայքարողներն» այքան ազնիվ էին ու միամիտ, որ չէին նկատում թե ինչպես է ՃԻՃՈՒՆ սողոսկում իրենց ՆԵՐՍՆ ու գլուխ բարձրացնում:

Ճիճուն հավաքական կերպար է, անուններ չտամ, բոլորն էլ գիտեն նրանց դեմքերով, իր գործն արեց սովորականի պես, արագ ու «որակով»: իսկական ակտիվիստները գնացին տուն, առանց անգամ պատկերացնելու իրենց դուրս մղման պատճառը: Ճիճուն ախտահարեց քաղաքացիական նախաձեռնության մարմինը՝ դարձնելով մի հիվանդ օրգանիզմ, որը ոչ ոքի այլևս պետք չէ, ոչ հասարակությանը կարող է ինչ որ բանով օգուտ բերել, ոչ կարող է քաղաքապետարանի համար զսպող գործոն լինել: Մի խոսքով ճիճուն սեփականաշնորհեց ազնիվների փառքը և թաղեց այն գարշահոտության մեջ այլևս:

Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել ճիճվիկներից մեկին՝ Սպիտակցի Միհրան Մելքոնյանին: Պարզվում է ճիճվիկը հետախուզման մեջ էր, պարզվում է դատապարտված էր զինվորական ծառայությունից խուսափելու համար, պարզվում է՝ ժամանակին ոստիկանները մոտը սառը զենք են հայտնաբերել: Սատանան տանի, դուք տեսեք ճիճվիկը ինչպիսի ապահով տանիք էր գտել իր համար: Իդեպ, իմ կարծիքով ոստիկաններն այստեղ ինչ-որ առումով թերացել են: Յութուբի աստղ դառած հետախուզվողին, կարծում եմ, ավելի վաղ պիտի հայտնաբերեին: Ինչ-որ է. Նույնիսկ այդ դեպքում մեր իրականության «ողբերգությունը» չի մեղմվում: մեր ներսի որդից հրաժարվելու ժամանակն է, ազգովի ճիճվաթափ լինելու շամանակն է: Միայն այդ կերպ է հնարավոր կանխել մեր ունեցած լավի, դրականի ախտահարումը, ոչնչացումը:

Երբեք չեմ խորշել ճիշտ խոսքն ուղիղ ասելուց, ու էլի մի բան ասեմ մեր ոստիկանության վերաբերյալ, ինչն անազնիվ կլինի չասելը: Ոչ վաղ անցյալի ֆոնի վրա մի բան էլ ակնհայտ է. Մեր ոստիկանությունը դառել է մտածող. Դառել է ինտելեկտուալ ոստիկանություն, ու դա ոստիկանապետ Վովա Գասպարյանի շնորհքն է ու մենաշնորհը: ՈՒ էսօր հասարակությունը ռեալ սպասելիքներ ունի այս կառույցից «ճիճվաթափի» գործընթացում:

Գրառումը և տեսանյութը՝ Մելս Խաչատրյանի ֆեյսբուքյան Էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more