▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջոն Բրեդլի. «Մխիթարյանը չափազանց տաղանդավոր է, որ երկար նստի պահեստայինների նստարանին»

vivaronews.am-ը գրում է. Հանրաճանաչ անգլիացի սպորտային լրագրող Ջոն Բրեդլին անդրադարձել  է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և շեշտել, որ Մխիթարյանին որոշակի ժամանակ է անհրաժեշտ Պրեմիեր լիգայում իր ֆուտբոլը գտնելու համար, ինչպես եղավ «Բորուսիայում»:

«Ցանկացած ֆուտբոլիստի համար մեծ քայլ է  տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա և միանգամից հասնել հաջողության:

Տարբեր դրվագներում նա ցուցադրել է իր տաղանդը և ունակությունները, բայց իրեն լիովին դրսևորելու համար նրան անհրաժեշտ է պարբերաբար խաղաժամանակ ստանալ:

Ես կասկած չունեմ, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ մի քանի մրցաշրջան է անցկացնելու «ՄՅՈՒ»-ում:  Պետք է հիշել, որ Մխիթարյանից ժամանակ պահանջվեց Գերմանիայում իր խաղը գտնելու համար: Ես չեմ զարմանա, որ Մխիթարյանը շուտով դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» 10 համարը, կարծում եմ դա լավագույն դիրքն է նրա համար:

Իհարկե, մանչեսթերյան դերբին լավագույն խաղը չէր իր կարիերայում, բայց այստեղ Անգլիայում բոլորը մեղադրում են Մոուրինյոյին, որը խաղադաշտ դուրս բերեց նրան՝ իմանալով, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք ունի:

Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդի» կարևոր մասն է: Ես համոզված եմ, որ նա կդառնա հիմնական կազմի խաղացող: Նա չափազանց տաղանդավոր է, որ երկար նստի պահեստայինների նստարանին: Երբ Մոուրինյոն լուծի «ՄՅՈՒ»-ի խնդիրները, նա կնկատի, որ Մխիթարյանը դառնում է թիմի անբաժանելի մասը»,-ասել է լրագրողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more