▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժող»-ի գլխավոր «Սաքուլիկին» ուզում են նշանակել պրոռեկտոր

Ծանոթացեք, կերած բազմաթիվ քյաբաբների մասին հուշող այս դեմքը պատկանում է ՀՊՏՀ-ի (Ժողի) ուսխորհրդի ներկայիս նախագահ, ժողի սաքուլիկական գվարդիայի գերագույն գլխավոր հրամանատար, հոգով-սրտով հանրապետական Սևակ Խաչատրյանին:

Բայց այսքանով չեն սահմանափակվում լավ խաբարները մեր ժողի զորավարից, ով բազմիցս հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում՝ երբ փակում էր Ժողի դռները դասադուլի ժամանակ ու կոնցլագերի կլյուչնիկի նման չէր թողնում,  որ մարդ ներսուդուրս անի, ով իր ուսխորհրդի շեստյորկեքով մի իսկական բենեֆիս արեց Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը...

Լավ, չերկարացնեմ, խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանի հովանավորությունը վայելող այս կերպարին ՀՀԿ-ում ուզում են դարձնել Ժողի, ոչ ավել, ոչ պակաս՝ պռոռեկտոր: Ճիշտն ասած մի քիչ տվայտվում եմ, թե էլ ինչ ինտիմ բնույթի ծառայություններ է մատուցել այս նժդեհական դյութազունը իր շեֆերին, որովհետև իր նման ուսխորհրդի կուսակցական նախագահներ էլի կան, բայց իրենց պռոռեկտոր չեն նշանակում, իսկ Սևակին նշանակում են:

Ի՞նչ ասեմ. կեցցե ՀՀԿ-ն՝ ժողն ու ԲՈՒՀ-ական համակարգը վերջնականապես պղծելու համար, կեցցե Սևակը՝ շոպլիկության աննախադեպ բարձրունքների հասնելու համար, կեցցեն իրա շեստյորկա սաքուլիկները, ովքերի իրենց լկտի պահվածքով նպաստեցին իրանց թագավոր-ախպոր վերելքին:

Հ.Գ Ամիսներ առաջ՝ անդրադառնալով սրա տված հարցազրույցներից մեկին գրել էի, որ չի կարելի  ուսխորհուրդում թթվի քարի պես նստել ու մենակ ՀՀԿ-ի հարցերով զբաղվել՝ անտեսելով անմիջական պարտականությունները՝ ուսանողության հետ կապված հարցերով զբաղվելը և ահա թե ինչ էր պատասխանել ինձ Ժողի ապագա պրոռեկտորը:

 

 

 

 

 

 

 

Անդրանիկ Իսահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more