▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյո․ «Երբեք չեմ եղել այնպիսի մարզիչ, ով դասակարգում է մրցաշարերը»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Հալ Սիթիի» դեմ առաջիկա խաղից իր ակնկալիքների մասին։

Արդեն կիրակի օրը մանկունյական թիմը Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելու է «Լիվերպուլի» հետ, բայց պորտուգալացի մասնագետը վստահեցրել է, որ իր սաներն առայժմ չեն մտածում մերսիսայդցիների հետ հանդիպման մասին։

««Լիվերպուլի» դեմ մենք խաղալու ենք կիրակի օրը։ Դա կարևոր հանդիպում է մեզ համար, բայց մենք ցանկանում ենք հայտնվել գավաթի խաղարկության եզրափակչում։

«Հալ Սիթիի» դեմ մրցավեճում մենք կներդնենք մեր բոլոր ուժերը։ Մրցաշարի այս փուլում հաղթողը որոշվում է 2 հանդիպումների արդյունքում, ուստի կարևոր է մրցակցի նկատմամբ շոշափելի առավելություն ստանալ պատասխան խաղից առաջ։

Մեծ ակումբների համար չկան պակաս կարևորություն ունեցող մրցաշարեր։ Ես երբեք չեմ եղել այնպիսի մարզիչ, ով դասակարգում է մրցաշարերը։ Իմ որոշ ակումբներ ապրիլ ամսին հանդես են եկել միանգամից մի քանի մրցաշարերում, բայց միշտ փորձել են հաղթել բոլոր տիտղոսները։

Ես գավաթի խաղարկությունում 2 անգամ հաղթել եմ Քարդիֆում։ «Ուեմբլիի» վերակառուցումից հետո այս մրցաշարն ավելի մեծ կարևորություն է ստացել։ Այդ դեպքում ինչո՞ւ չփորձել նվաճել մրցանակը»,- ասել է պորտուգալացի մասնագետը Sky Sports-ին տված հարցազրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more