▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակը նորից հայտնվեց ոստիկանների տեսադաշտում

shamshyan.com-ը գրում է,որ հունվարի 22-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները Սայաթ-Նովա պողոտայում, ծառայություն կատարելու ժամանակ, նկատում են, որ ВАЗ 2121 մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայի վարորդը, չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները: ՃՈ աշխատակիցները կանգնեցնում են ավտոմեքենան, սակայն վարորդը թողնելով տրանսպորտային միջոցը` դիմում է փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,պարզվում է, որ գող կատվի նման փախուստի դիմած վարորդը հանրությանը հայտնի «Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է լինում, ով վարելիս է լինում ընկերոջ ավտոմեքենան, և երբ այն տեղափոխվում է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, Սերժուլիկը սկսում է սպառնալ ոստիկաններին, թե «թշնամի եք ձեռք բերում ձեզ համար»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more