Հայաստանյան մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, թե իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական գործ հարուցել Անշարժ գույքի եվ կադաստրի ՇՄ տարածքային ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանի դեմ: Նշվում էր նաեւ, որ Առաքելյանը Գյումրու նախկին քաղաքային իշխանությունների հետ բազմաթիվ կասկածելի գործարքներ է իրականացրել՝ այդպիսով թույլ տալով բազմաթիվ աղաղակող խախտումներ, ինչն այս անգամ չի վրիպել իրավապահների աչքից:
galatv.am-ն այս թեմային անդրադառնալով նշում է, որ խոսակցություններին ծանոթ է նաեւ ինքը՝ Արայիկ Առաքելյանը , սակայն դրանք որակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում այս կառույցի գործունեության վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները եւս հաճախակի են դարձել, ԳԱԼԱ-ն Գյումրու քաղաքապետարանից, ՇՄ դատախազությունից եվ ՇՄ քննչական բաժնից տեղեկություններ է ճշտել այն մասին, թե արդյոք նախկին իշխանությունների ժամանակ կնքվել են ապօրինի գործարքներ, եւ կամ իրավապահներն իրոք զբաղվում են կադաստրի պետի կողմից թույլ տրված չարաշահումներով:
Մանրամասները` տեսանյութում: